Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործն է, կանչել եք, որ մնաք բարև ասեմ ձեզ, ահա՛ ասում եմ` մնա՛ք բարև։— Այս ասելով Գևորգը կամեցավ հեռանալ։ Բայց մի վրացի երիտասարդ բռնեց նրան և հարցրեց.

—Ճշմարիտն ասա, փո՞ղ ես գտել, որ դուրս ես գալիս:

—Ի՞նչ հիմարն ես,— վրա բերավ մի ռուս գործավոր,— չե՞ս իմանում, որ հայը գործից դուրս կգա միմիայն տերտեր դառնալու համար։

— Ինչպես և ռուսն ազատ արբելու համար,— ավելացրեց մի հայ երիտասարդ։

— Ներեցեք, ես ժամանակ չունեմ, ես գնում եմ, մնաք բարյավ։— Ասաց Գևորգը և շտապով հեռացավ։

Գործավորներից մի քանիսն աշխատեցին նրան բռնել դարձյալ իրենց վայրախոսությունները շարունակելու համար, բայց նա ճարպկությամբ դուրս պրծավ նրանց ձեռքից և բակի դռնից փախավ:

Զ

Գևորգը թեպետ կարծում էր, որ յուր հեռանալով մեծ կսկիծ ու վնաս պատճառեց Գուսավին և նրա դստերը, և նա այս անվանում էր մի վրեժխնդրություն յուր ստացած վիրավորանքի համար, բայց, իսկապես, նոցանից և ոչ մեկը ոչինչ չէր կորցրել այդ դեպքում: Գուստավի համար բանվորները պակաս չէին: Նա ափսոսաց միայն, որ այդ երիտասարդը յուր անմիտ վարմունքով վնասեց յուր ապագային, իսկ Շառլոտան, որ առաջ համակրում էր նրան իբրև մի համեստ և շնորհալի տղայի, այժմ փոխեց նրա մասին ունեցած կարծիքը և արհամարհեց նրա, մինչև այն օրն իրեն անհայտ, համառ բնավորությունը: Սրանով էլ վերջացավ Գևորգի՝ պարոն Գուստավի գործարանի հետ ունեցած հարաբերության բոլոր պատմությունը։

Այսուամենայնիվ, Գևորգը շտապում էր դեպի տուն այնպիսի ուրախությամբ, որ կարծես մի փառավոր հաղթություներց էր վերադառնում։ Նա այժմ ազատ մարդ էր։ Նա բանվոր չէր։ Նրա առաջ բացվում էր նոր բախտ, երջանկության նոր