Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եթե լութերական է, բայց ինքն էլի հայ է, ուրեմն չի՝ կարելի մեր սեղանի վրա նստեցնել։

—Գլխիս վրա էլ կնստեցնեմ, եթե լուռ ու մունջ մյուսների պես նստե, յուր հացն ուտե, ուրախություն անի ու դուրս գնա, բայց որ նստել է քարոզներ ասում, և մարդկանց ճանապարհից հանում, ես նրան ախոռն անգամ մտնելու իրավունք չեմ տալ: Դեռ նրա ճանապարհով խեղճ Համաբարձումին էլ վիրավորում ես: Դու կամենում ես բոլոր դրացիներին միանգամով քեզ վրա խոսեցնել տաս:

—Տե՛ս, Մարիամ, հիմարություններ ես դուրս տալիս, ինձ շատ հարկավոր է, որ դրանցիները մեզ վրա կխոսա՞ն:

—Ե՞ս եմ հրմարություններ դուրս տալիս:

—Ի՛հարկե, — կես բարկությամբ պատասխանեց Գրիգորը, — մարդը քեզ մի վատություն չէ արել, դու նրա վրա թշնամաբար ես խոսում, դա հիմարությունից էլ մի փոքր ավելի է:

Մարիամը ոչինչ չպատասխանեց: Այդ առաջին կոպիտ խոսքն էր, որ յուր ամուսնուց լսավ: Նրա աչքերը իսկույն արտասուքով լցվեցան, և նա սկսավ լալ:

Առաջին արտասվաց կաթիլները գլորվեցան...

Գ

Իմ ընթերցողները չմոռացան իհարկե, որ ոսկերիչ Գրիգորը յուր հյուրերից մի քանիսի հետ հետևյալ օրը հրավիրված էր Կարոյին տունը ընթրիքի: Այդ երեկոյան երբ Գրիգորը յուր խանութը փակելով դարձավ տուն և պատրաստվում էր յուր խոստման համաձայն հյուրասիրող բարեկամի մոտ գնալու, Մարիամը եկավ նրա մոտ և խնդրում էր, որ նա թողնե յուր այդ մտադրությունը:

-Ինչ՞ու համար, Մարիամ, ինչ՞ու այդ արգելում ես ինձ, — հարցրավ Գրիգորը ամուսնուց, — Կարոյի տունը գնալս այս առաջին անգամը չէ, և վերջապես ես երեկ խոստացել եմ, ի՞նչպես կարող եմ խոստմանս դրժել:

—Խոստմանդ ուղղակի մի դրժիր, դու կարող ես ասել