Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոսկերիչ Գրիգորին նա սրան երկնից իջած էր համարում: Հյուրերից հասակավորները միայն գինու առատությունից թմրել և լսելու ու հասկանալու անընդունակ ին դարձել, մյուս բոլոր երիտասարդները արդեն բավական խմորվել էին:

Ավետիքի զգացած ուրախությանը չափ չկար: Նա խոսելուց և քարոզելուց այն ժամանակ դադարեց, երբ ճրագները ներս բերին: Այնուհետև հյուրերի ցրվելու ժամանակն էր: Երբ հերթը եկավ Ավետիքին՝ նա վերկենալով հայտարարեց, որ այսուհետև կաշխատե շուտ-շուտ տեսնվիլ յուր այս օրվա բարեկամների հետ, որոնց նմաններին նա դեռ պատահած չէր, ինչպես ասում էր, և կխոսի հոգեշահ բաների վրա: Ոսկերիչ Գրիգորը և յուր մի քանի ընկերները ուրախությւոն հայտնեցին նրա հոգեշահ քարոզներին ներկա գտնվելու՝ ուր և լինի:

Բայց քարոզչի աշակերտ Կարոն ավելի լավ բան առաջարկեց, այսնինք վաղը երեկոյան ժողովիլ յուր տանը ընթրիի: Ներկա եղողները պարտավորվեցան բոլորն էլ այնտեղ գտնվիլ մի ուրիշ ժամում և միմյանց բարի գիշեր մաղթելով հեռացան:

Գրիգորը հյուրիերին ճանապարհ դրավ մինչև բակի դուռը: Երբ դարձավ տուն Մարիամին գտավ շատ տխուր, և առանձնացված սենյակի մի անկյունը:

Մարիամ, ինչու տխուր ես ըստ սովորականի քնքշաբար մոտեցավ նրան Գրիգորը միգուցե հիվանդ ես :

—Ոչ հիվանդ չեմ:

—Ուրեմն բարկացա՞ծ ես:

—Այո՛ քեզ վրա: Ինձ

—Ի՞նձ, հա՜, հա՜, հա՜, ինչո՞ւ համար, մի՞թե քո դեմ մի անախորժ բան աւնե՞մ արած:

—Այո՛, շատ անախորժ: Ո՞վ է այդ Ավետիքը, որի շատախոսությունները այդքան զմայլված լսում ես:

—Ո՞վ պետք է լինի, մի բարի մարդ, մի՞թե մեղք է նա հետ խոսիլը:

—Այո՛, շատ մեղք է, դա բարի մարդ չէ, այլ սատանայից էլ չար է: Դու գիտես, որ դա լութերական քարոզիչ է, դրան ուր ես քո սեղանի վրա նստեցրել: