— Այո', ուրեմն այստե՞ղ չէ․․․ կոր՞լ է․․․ — էլ ոչինչ չկարողացավ շարունակել Անտոնը և սկսեց գլուխը ծեծել:
—Ի՞նչ է պատահել, Անոտոն, ոչինչ չեմ հասկանում. ասա, ի սեր աստծո, ի՞նչ է պատահել...
—Ելենա՛ն... Ելնա՛ն կորել է.. երեկ երեկոյան դուրս է գնացել կարանոցից և այժմ չկա...— դողալով մրմնջում էր Անտոնը և գլուխն ու ծնկները հարվածում...
—Ի՞նչ ասացիր այդ, Անտոն, — սրսափով բացականչեց Եղիսաբեթը և սկսավ բարձրաձայն հեկեկալ:
—Գնանք, գնանք մոր մոտ, գնաք ասենք, որ Ելենան չկա... մեռել է...— խելագարի նման մրմնջում էր Անտոնը,— գնաք, նա սպասում է ինձ...
Եվ հեկեկալով ու վայ տալով քույր և եղբայր ճանապարհ ընկան դեպի տուն:
Հռիփսիմեն դեռ կանգնած բակի ծայրում անթարթ աչքերով նայում էր հեռու, դեպի փողոցը. նա սպասում էր իր գեղեցիկ Ելենային... Եվ ահա՛ նկատեց փողոցի ծայրում Անտոնին. նրա հետ մի կին էլ կար. բայց հագուստները Ելենայի հագուստների նման չէին. նա հետաքրքրությամբ դիտում էր նրանց. վերջապես ճանաչեց Եղիսաբեթին: Իսկ Ելենան ինչու՞ չկար, Եղիսաբեթը ու՞ր էր գնալիս, նա ոչինչ չեր կարողանում հասկանալ:
Նրանք մոտեցան: Հռիփսիմեն նկատեց նրանց հուսահատ շարժումները. նա վերջապես տեսավ, որ Եղիսաբեթը լաց էր լինում, և ծնկները դողդողացին...
—Ի՞նչ է պատահել, ո՞ւր է Ելենան, ինչո՞ւ առանց նրան եք եկել...— իրար ետևից հարցրեց Հռիփսիմեն, առանց մի քայլ անգամ առաջ գնալ կրողանալու:
—Ելենան... երեկ երեկոյան..— կակազեց Անտոնը և հեկեկանքը խեղդեցին նրան ձայնը:
—Ի՞նչ, երեկ երեկոյան մեռա՞վ... — սարսափով գոչեց Հռիփսիմեն:
—Ո՜ւր էր թե մեռներ... երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել և էլ չկա...— դառն կսկիծով հարեց Եղիսաբեթը: