Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտարբերությունը բերում է նրան հանգիստ և խաղաղություն: Տիկին Բերնարը յուր գեղեցկությամբ հանդերձ մի ամենօրյա կին էր, և կյանքի փորձերից պիտի հաներ այդ եզրակացությունը... մի բան, որ անում են ներքին արժանավորությունից և հոգվո մեծությունից զուրկ բոլոր մարդիկը:

Հազիվ նա վայր դրավ թերթը և պարզեց ձեռքը սուրճը առնելու, ահա կարողուհիներից մեկը ներս մտավ և հայտնեց. որ. Ելենայի ծնողները և բարեկամները եկել են իրեն տեսնելու:

— Ի՞նչ է պատահել, ի՞նչ ունին նրանք ինձ հետ, — դժգոհությամբ հարցրեց տիկին Բերնարը, — չեն կամենում մի օր հանգիստ տալ մեզ: — Բայց նա խոսքը դեռ չէր վերջացրել, երբ խելացնորի նման ներս ընկավ Հռիփսիմեն:

— Տիկին, ու՞ր է Ելենա, — գոչեց նա Բերնարին դիմելով, — ինչո՞ւ նա մեզ մոտ չէ այսօր, ո՞րտեղ ես ղրկել նրան...

—Ձեր աղջիկը երեկ ես ղրկեցի ձեր տունը, սառնությամբ պատասխանեց տիկին Բերանը — ես միևնույնն ասացի այսօր առավոտ ձեր մարդուն որեմն էլ ի՞նչ հարկ կար կրկին հարցուփորձի գալ այստեղ:

Տիկի՛ն, իմ աղջիկը, իմ Ելենաս... նա մեզ մոտ չէ եկել... ես նրան ձեզ եմ տվել ես պահանջում եմ իմ աղջիկը...

Ի սեր աստծո, ես ոչ ժամանակ և ոչ ցանկություն ունեմ ձեզ լոսելու, ձեր աղջիկը ինքը խնդրել և դուրս է գնացել իմ կարանոցից. ի՞նչ մեղավոր եմ ես այստեղ, հանգիստ թողեցեք ինձ ասաց տիկին Բերնարը և կրկին թերթը ձեռքն առնելով սկսավ կարդալ:

Օ՜հ, տիկի՛ն, աղաչում եմ ձեզ, անգութ մի՛ լինեք խղճացեք ինձ վրա... այս խեսքերով նա ընկավ տիկին Բերնարի ոտքերը և նրա ծնկներին փարելով աղիողորմ ձայնով շարունակեց,— իմ Ելենան, տիկի՛ն, ասացեք, ի սեր աստծո, ո՞ւր է նա, ի՞նչպես հեռացավ նա ձեզանից. ո՞վ գողացավ նրան, տիկին, այս բոլորը դուք կարող եք գիտենալ. դուք կարող եք նրան գտնել. դուք փորձվածք եք… օ՜հ ես