Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղտնիք լույս աշխարհ հանե).— այո՛, այդ գործում ես շատ ճարպիկ շարժվեցա:

Մարգարն իսկույն հասկացավ յուր սխալը և խոսքը շուռ տվեց:

—Այդ բոլորը թողնենք մյուս կողմը. դուք ա՛յն ասացեք, թե ե՞րբ եք հանձնում ինձ իմ պաշտոնը:

—Խաչեղբայրությո՞ւն, — հարցրեց Սամվելը:

—Իհարկե. ես այսօր հենց այդ բանն իմանալու համար եկա:

—Շատ շուտ, մինչև երկու շաբաթը:

—Օ՜, օ՜, ոչ, ես համաձայն չեմ. այդ շատ է հեռի. միայն մի շաբաթ կարող եմ ես ժամանակ տալ ձեզ:

—Դո՞ւք ինչ կասեք սրա համար, օրիորդ, արդյոք ես ավելի լավ չե՞մ խոսում:

Ելենան ոչինչ չպատասխանեց, այլ շառագունվելով աչքերը դարձրեց մյուս կողմ:

Սանվելը նրա շփոթությունը տեսնելով, նկատեց.

—Այդ բանի համար մենք այսօր առանձին կխոսենք. օրիորդը երևի չէ ուզում մասնակցել մեր այդ զրույցին: Առայժմ երթանք ճաշելու, — հարեց նա, — ծառան ահա՛ մեզ հրավիրելու է գալիս:

Եվ նրանք ուղղվեցան դեպի տուն:

Այսօր ճաշը փառավոր և բազմախորտիկ էր. և սակավաթիվ հյուրերին ծառայում էին երկու մաքուր հագնված սպասվորներ: Թանկագին գինիների և օշարակների թիվը նույնպես կատարյալ էր: Կենացներից առաջինը նվիրվեցավ Ելենային. երկրորդը Սանվելին և երրորդն ապագա խաչեղբայր Մարգարին. այնուհետև առաջ անցան ապագա նշանադրության, հարսանյաց, ծննդյան և այլ կենացներ, որոնք բոլորն էլ համեմվում էին ախորժելի երգերով: Այդ բոլորը մի փոքր ուրախացնում էր Ելենայի սրիտը և մոտալուտ երջանկությունը մի հույս պարուրում էր նրա ճնշված և կոտրված սիրտը...

Բայց ճաշից հետո երբ Սամվելը Մարգարի հետ առանձնացավ դահլիճը, իբր թե իրենց ամուսնության մասին նրա