Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանում էր Լազարյանների մի բամբասասեր դրացուհին,— ես ամեն օր մեր պատուհանից դիտում եմ։ Հենց որ Մարությանը գալիս է Անիչկին դասախոսելու․ նրա ետևից մտնում է Վարդուհին իբրև թե յուր ընկերուհուն այցելելու համար․ բայց իսկապես Լազարյանների տունը նրա և Մարությանի ժամադրության տեղն է։

Այս և սրա նման շատ բաներ խոսվում ու լսվում էին բամբասասեր կանանց հասարակության մեջ, բայց թե ո՞րքան ճշմարտություն կար այս բոլորի մեջ, դեռ ոչ ոք հաստատապես չգիտեր։

Մի կյուրակե առավոտ, երբ խայտաճամուկ հասարակությունը խռնված էր քաղաքային այգու ճեմելիքների մեջ․ երկու բարեկամուհի օրիորդները՝ Վարդուհին և Աննան հանդիպեցան միմյանց, յուրաքանչյուրը յուր մոր հետ։ Վերջիններս ուրախությամբ իրար մոտեցան, ողջունեցին և խիստ բարեկամաբար միմյանց ձեռքն էին սեղմում, երկու օրիորդների մեջ, ընդհակառակը, մի ինչ-որ անսովոր փոփոխություն էր նկատվում։ Օրիորդ Լազարյանը շատ սառնությամբ ընդունեց ընկերուհու ողջույնը և բոլոր զբոսանքի ժամանակ լուռ մնաց։ Այս հանգամանքը միայն Վարդուհին էր նկատում և խիստ զարմանում։ Ինքը՝ օրիորդը, որքան մտածում էր, նրան անհաճո մի բան արած չուներ, կամ որևէ մի վարմունքով վիրավորած չէր։ Ինչո՞ւ պետք է յուր ընկերուհին այդքան սառը լիներ դեպի ինքը, այս միտքը նրան անհանգստացնում էր։

Զբոսանքից վերադառնալուց ետ, նույն օրը ետ Վարդուհին շտապեց ընկերուհու մոտ նրանից բացատրություն պահանջելու յուր օտարոտի վարմունքի համար, որովհետև նա Աննային շատ էր սիրում և չէր կամենում, որ իրենց բարեկամությունը մի որևէ իրեն անծանոթ գժտությամբ խախտվի։

— Դու քո վարմունքով խոսացնել ես տալիս մարդկանց թե՛ իմ և թե՛ քո վերա,— պատասխանեց Աննան ընկերուհուն։ — Մենք բարեկամներ էինք, ճշմարիտ է, նույնիսկ պարոն Մարությանին ճանաչելուց առաջ, և այդ ժամանակները դու ինձ այցելում էիր հազիվ շաբաթը մի անգամ։ Իսկ այն