Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարոն Մարությանն ամենալավ ամուսինը կարող է լինել քեզ համար, աչքի առաջ ունեցիր նրա. նրա վերա մինչև անգամ կարելի է սիրահարվել…

—Է՜հ, կատակներդ թո՛ղ, Վա՛րդո, ինձ այժմ դեռ մի բան է զբաղեցնում — սովորել իմ մայրենի լեզուն և սովորել որքան կարելի է լավ, ուրիշ էլ ոչ մի բանի վերա չեմ ուզում մտաժել:

—Հավատում եմ. բայց դու իմ քեզ տված խորհուրդը չմոռանաս… — ժպտալով ասաց Վարդուհին և դուրս գնաց:

Շատ անգամ մի դատարկ խոսքը կամ մի անմեղ հայացքը մի ամբողջ ապագայի բախտն է վճռում:

Աննայի վերա յուր ընկերուհու խոսքը յուր չափով ազդեց: Վարժապետի մոտ վերադառնալիս, նա ծանրացրեց յուր քայլերը. ըստ երևույթին Վարդուհու տված խորհուրդը սկսել էր զբաղեցնել նրան. իսկ երբ ընդունարանը մտավ, նա մի ընդհանուր ակնարկ ձգեց վարժապետի վերա և ժպտաց:

Պարոն Մարությանն, իհարկե, այդ չնկատեց և սկսավ զբաղվել յուր դասատվության վերաբերյալ հարցերով:

Բ

Անցավ երկու ամիս: Այդ բոլոր ժամանակ պարոն Մարությանը կանոնավորապես այցելում էր Լազարյանների տունը և դասախոսում էր Աննային: Վերջինս յուր կողմից ոչ մի աշխատանք չէր խնայում յուր վարժապետի ասած դասերը յուրացնելու համար: Թատրոնի մեջ արդեն խոսում էին, որ օրիորդ Լազարյանը Թիֆիսի բոլոր հայուհիների մեջ ամենալավ հայագետը և հայախոսն է:

—Այդ շատ բնաական է,— նկատում էր նախանձոտ աղջիկներից մինը հեգնությամբ,— քանի որ վարժապետը միևնույն ժամանակ և օրիորդի սիրահարն է, ի՞նչպես կարելի է որ ուրիշ լինի: Մինը եռանդով կդասախոսե, մյուսն էլ եռանդով կսովորե:

—Սխալվում եք. պարոմ Մարությանը Անիչկի սիրահարը չէ. այլ Վարդուհի Սամվելյանի, նրա ընկերուհու, —