Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեր կամքից է կախված թողնել ձեր ընտանիքը մոլորության մեջ կամ դաձնել նրանց ուղիղ ճանապարհ: Բայց և այնփես, ավելացրավ պաստորը, դուք, որ առանց շահախնդրության մտել եք մեր «եղբայրության» մեջ (որովհետև պաստորը փորձով գիտեր, որ այդ տեսակ հավատափոխները հաավագյուտ էին), դուք չպետք է արատավորեք ձեր անբիծ անունը, թույլ գտնվելով այն մեծ գործի մեջ, որի համար կանչված եք «տիրոջ» կամքով: Եթե դուք թշնամի չեք այդ ընտանիքին, ուրեմն գործով պիտի ցույց տաք ձեր բարեկամությունը, փրկելով նրանց բոլորի հոգրները անդառնալի կորստից;

Պաստորի խոսքերը խորը ներգործեցին ոսկերիչի վեա, և նա բոլորի վկայությամբ խոստացավ «չարատավորել յուր անբիծ անունը»: Սրանից հետո պաստորը հրավիրեց «եղբայրներին» աստծուն աղոթելու: Այս ընտանեկան հանդեսն էլ վերջացնելուց ետ յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը:

Ճանապարհին քարոզիչ Ավեետիքըև, Կարոն և Գրիգորը մասին էին գալիս, որովհետև նրանց ճանապարհը մեկ էր:

— Գրիգոր եղբայր, խոսեց Ավետիքը դու լավ ըմբռնեցիր պաստորի միտքը:

— Այո, որքան կարողացա, — պատասխանեց Գրիգորը, նա ասում էր, որ ես պետք է աշխատեմ իմ ընտանիքն էլ մեր հավատին դարձնելու:

— Ապրիս, ճիշտ այդպես է: Այժմ ինչ ես կարծում, պիտի կարողանաս թե ոչ:

— Մեծ դժվարություն եմ տեսնում այդ ձեռնարկությանս մեջ, հետևապես սկզբից ոչինչ հաստատ բան չեմ կարող խոստանալ:

— Ի՞նչ դժվարություն պետք է լինի, եղբայր, — մեջ մտավ Կարոն, քո կինը իմ կնոջից ավելի պինդ հայ չէր կարող լինի, բայց ես նրան մոմի պես կակղացրի: Այստեղ հարկավոր է առնական հաստատակամություն: Եթե ունիս ուրեմն կամքդ կատարված է:

— Սխալվում ես, ոչ թե յուր այլ «տիրոջ» կամքը, —