Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իշխան Դիմիտր Սոլոմոնովիչ Շախ-Մելիքով. — Մի շատ նշանավոր անձնավորություն գոնե Թիֆլիսում այդպես էին ճանաչում նրան)։ Ծնվել է 1840 թվականին, մայիսյան գեղեցիկ օրերում, իշխանական ցեղի ծնողներից, սնվել ու մեծացել ամենաքնքուշ խնամակալության ներքո, առաջին տարիների կրթությունը ստացել մի քանի հազարանոց եվրոպացի դաստիարակուհիների ձեռքով։ Գիմնազիական կուրսը շատ լավ է ավարտել, բայց համալսարանից վռնդվել է. պատճառը ոչ ոք չիմացավ, ասում էին, որ գեղեցիկ սեռի արժանիքը ճանաչելու ճաշակը խիստ զարգացած է եղել նրա մեջ, այդ պատճառով Պարիզը նրան գնահատել էր. մոտ տասնևհինգ տարի նա համեստությամբ ապրել էր այնտեղ, ուսումնասիրելով գեղեցիկ ֆրանսուհիների վարքն ու բարքը և շամպանիայի արդյունաբերության գաղտնիքը...»


Երբ նա բարեհաճեց վերադառնալ Կովկաս, արդեն քառասուն և հինգերորդումն էր. բայց այդ բանը արգելք չեղավ, որ աղջիկ ունեցող մայրերը նրան իրենց փեսաների կարգում չհաշվեին, մանավանդ, որ նա զտարյուն իշխան էր և ահագին քանակությամբ կալվածներ դեռ մնում էին նրան, որոնց նա չէր կարողացել մանրացնել Պարիզում։

Ինքնըստիքյան նա բնությամբ բարի էր, առատաձեռն, ապրում էր շատ ճոխ և իշխանական անվան արժանավոր նիստ ու կացով: Արտաքին կերպարանքն էլ համապատասխան էր յուր անվան. մի բան էր միայն նրան պակաս, այն էլ շատ ուշ իմացան…


Լազարյանի տանը փառավոր խնջույք էր. իշխան Շախ-Մելիքովը հիրավիրված էր ընթրիքի. նրա պատճառով էլ հարյուրավոր մարդիկ և կանայք մասնաքցում էին երեկույթին: Երկար ահագին դահլիճները, որոնք աչք շլացնելու չափ լուսավորված էին, խեղդվում էին հարուստ հյուրերի բազմությամբ: Դահլիճներից մեկի օթյակում թնդում էր երիտասարդների և երիսարդուհիների ոսկրները՝ ստիպելով նրանց