Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրկախառնված խումբերով թռթռալ դահլիիճի մի ծայրից մյուսը, գրգռելով հասակավորների նախանձն ու բարկությունը։ Դահլիչի մի ուրիշ անկյունում էլ կծկված էր ասիական մուզիկայի խմբակը յուր թառ ու դափող, դուդուկով ու քյամանչով և անզուգական դիպլիպիտոյով։ Նրանց շրջապատած էին փոքրաթիվ գնահատողները և հիացմունքով լսում էին մահուռն ու հեյրաթին, սեգահը։ Մնացած պարապ անկյուներն էլ մի քանի հաստ ու բարակ տիկիններ բամբասանքի համար էին հատկացրել, որովհետև իրենք չէին մասնակցում ոչ պարերին, ոչ մահուռին ու հայրաթուն։

Վասիլ Իվանովիչի զվարթ ձայնը տիրում էր յուր հասակակիցների վերա և սազանդարների խումբն էր միայն նրանց հլու հպատակը։ Մարիա Սերգեևնան կառավարում էր ռամս ու պրեֆերանս խաղացող սենյակնները և բամբասող անկյունները, իսկ օրիորդ Աննան այդ երեկույթի միահեծան թագուհին էր, որ հրամայում էր պարերին ու երաժշտությանը, երիտասարդներին ու որիտասարդուհիներին։

—Ի՞նչ եք խոսում, նա արդեն ընտրել է յուր փեսացուն․ այժմ ո՞վ է մորը նայում, որ Անիչկան էլ նայեր. — կամացուկ խոսում էր հաստլիկ մի կին՝ աղջկերանց բախտով հետաքրքրվող յուր մի քանի ընկերուհիների հետ։

—Ո՞վ է, հապա ասա, Նինո ջան, դու երևի գիտես։

—Ես գիտեմ, բայց չեմ ասիլ։

—Ի սեր աստծո, աղաչում ենք, խնդրում ենք, — թախանձեցին նրան մի քանի կողմերից։

—Խոստանո՞ւմ եք, որ ոչովի բան չասենք։

—Խոստանում ենք, խոստանում ենք։

—Այ, տեսեք․ դիվանի մոտ, կրեսլոյի վերա նստած։

—Տեսնում ենք, այն գեղեցիկ երիտասա՞րդը։

—Այո՛, հենց նա։

—Ի՞նչ ես խոսում, Նինո ջան, նա խո Անիչկի վարժապետն է։

—Հա, ի՞նչ է, վարժապետին չէ՞ կարելի սիրել։

—Կարելի է․ բայց Լազարյանները նրան աղջիկ կտա՞ն։

—Երբ որ աղջիկը գնա՞։

—Է՜, նրան ո՞վ մտիկ կտա։