Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարքի մաքրությունը, խնայող տանտիկնությունը և այլ տեսակ բարեմասնությունները հազվագույթ են նրանց մեջ, այդ կողմերից հայ աղջիկը գերազանցում է բոլորին,— պատասխանում էր իշխան Դիմիտրը, որը յուր բոլոր պանդխտության ժամանակ երբեք կարիք չէր ունեցել այդպիսի բարեմասնություններով օժտյալ մի կնոջ հետ ծանեթանալու:

—Այո՛, իշխան, հենց պաճառն էլ այդ է, որ ձեզ համար ամենահարմար հարսնացուն ես միայն մեր Աննային եմ գտնում, մի աղջիկ, որը գեղեցիկ է և՛ դեմքով և՛ բարքով: Այդ միջոցին օրիորդը սիգաճեմ անցնում էր նրանց մոտով մի պառավ խոշորագեղ աղջկա ընկերակցությամբ:

— Նայեցեք, իշխան, — հարմարությունից օգտվելով շարունակեց Արտեմ Իվանիչը,—նա մի կատարյալ դիցուհի է, նայեցեք, նա արժանի է ձեր ուշադրության:

—Ես արդեն հիացած եմ նրանով, և հավատացեք, քիչ է մնում, որ սկսեմ սիրել նրան...

—Եվ ինչ՞, մի՞թե ամոթ չի լինել, եթե այս գիշեր դուք սիրահարված չդուրս գաք այս դահլիճից,— ժպտալով նկատեց հորեղբայրը և իշխանը սկսավ ուրախ—ուրախ ծիծաղել:

—Շատ դուր է գալիս ինձ, երբ իմ իշխանին ուրախ եմ տեսնում. կարող՞ եմ արդյոք մասնակցել ձեր զվարճախոսություններին,— անուշ ժպտալով և կոտրատվելով մոտեցավ երկու խոսակիցներին Մարիա Սերգեևնան:

— Շատ հաճելի է մեզ ձեր ընկերակցությունը, տիկին, —պատասխանեց իշխանը,— ձեր պատավական տագրը մեծ հաճույք է պատճառում ինձ յուր զվարճախոսություններով, արժե նրան լսել:

—Իմ տագրը. օ՜, նա անհամեմատելի է, և արդարև արժե նրան լսել:

—Այո՛, Մարիա Սերգեևնա, ճիշտ նկատեցիք երկուսդ էլ. ես էլ կամենում եմ, որ թե՛ իշխանը և թե՛ դուք լսեք ինձ:

—Մեզ այդ շատ հաճելի է,—գրեթե միաբերան պատասխանեցին նրանք:

—Ուրեմն գործը վերջացած է, այնպես չէ՞,—հարցրեց Արտեմ Իվանիչը խորամանկությամբ: