Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոստովանելով, որ այդպիսի խելացի միտք երբեք յուր գլխում չէր կարող ծնվել:

Տիկնոջ զեկուցման համաձայն Վասիլ Իվանիչն էլ ներս եկավ, լսեց աղջիկա խոստումը՝ Շահ-Մելիքովի հետ ամուսնանալու համար, և երեք անգամ համբուրեց նրան ճակատը:

Ամեն բան վերջացած էր, մնում էր իշխանական հարսանիքի պատրաստությունը:

Ը

Այս անցքից մի քանի օր հետո Մարությանը եկավ Վարդուհու մոտ: Առաջին անգամից օրիորդը չկարոդացավ իմանալ, թե ի՞նչ հանգամանք կարող էր ստիպել նրան այցելել իրեն, բայց երբ մտաբերեք երեկույթի երեկոյան Լազարյանների տան մեջ յուր լսածները, իսկույն գուշակեց, ու պարոն Մարությանին մի անհաջողություն է պատահել:

Երիտասարդը մտավ ընդունարանը շատ տխուր և վշտացած դեմքով, բայց Վարդուհին ընդունեց նրան յուր սովորական ժպիտով:

—Դուք չափից դուրս տխուր եք այսօր, ի՞նչ է պատահել, — առաջին անգամ հարցրեց օրիորդը:

—Դուք այդ արդեն նկատեցի՞ք, օրիորդ, այո՛, ես շատ տխուր եմ, շատ տխուր…

—Բայց ի՞նչ է պատահել ձեզ, ասացեք խնդրեմ:

— Ոչինչ, մի փոքրիկ դժբախտություն… երբ մարդիկ այնքան են հիմարանում, որ իրենց բախտը հողմաղացների վերա են կախում, շատ պարզ է, որ միայն դժբախտությունը կմնա նրանց բաժին… Ես արդեն մարդիկներից մեկն էի:

—Բայց ի՞նչ դժբախտություն է այդ, խոսեցեք խնդրեմ:

Մարությանը չպատասխանեց, այլ ծանրությամբ հանեց ծոցից մի նամակ և տվեց նրան:

—Կարդացեք, օրիորդ, բարձր կարդացեք. ես կամենում եմ մի անգամ էլ լսեմ իմ սիրուհուն:

Սա մի նամակ էր օրիորդ Աննայից Մարությանին ուղղած: Վարդուհին սկսեց կարդալ