Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հարգելի պարոն.

Կարևոր եմ համարում հայտնել ձեզ իմ սիրելի ծնողաց կամքը. — ես այսուհետև այլլևս չպիտի շարունակեմ իմ հայերեն լեզվի ուսումը, հետևապես դուք այսօրվանից ազատ եք և ինձ դասախոսելու համար հատկացրած ժամանակը կարող եք ըստ ձեր հաճոյից գործադրելու: Որքան էլ որ ինձ համար ցավալի է ձեր օգտավետ դասախոսությններից զրկվելը, այսուամենայնիվ ես իբրև մի թույլ աղջիկ, պարտավոր եմ ճակատագրին հնազանդվել: Իմ սիրելի ծնողքը ցանկանում էին, որ ես ընդունեմ իշխան Շահ-Մելիքյանի առաջարկությունը՝ նրա հետ ամուսնանալու համար, և ես կատարեցի նրանց ցանկությունը. հոսով եմ, որ ձեզ չի վշտացնել իմ այս որոշումը:

Ձեր ամենխոնար աղախին

Աննա Լազարյան»:

Նամակի ընթերցանությունից հետո մի փոքր ժամանակ լռություն տիրեց. Վարդուհին և Մարությանն անխոս նայում էին միմյանց: Բայց վերջապես երիտասարդը առաջինը ընդհատեց լռությունը:

— Ի՞նչ եք հասկանում դուք այս նամակից, օրիորդ, հայտնեցեք ինձ ձեր կարծիքը:

— Ա՛յն, ինչ որ գրված է:

—Ո՛չ, այստեղ քիչ բան է գրված, բայց այդ քիչ բանից շատ բան պետք է հասկանալ:

—Իմ կարծիքով շատ բաներ հասկանալու կամ երևակայելու հարկ չկա: Օրիորդ Աննան ձեզ հայտնում է, որ այլևս նեղություն չկրեք նրան այցելելու կամ իրեն ձեր հարսնացուն հաշվելու, որովհետև ինքն ամուսնանալու է արդեն իշխան Շահ- Մելիքյանի հետ, ահա՛ բոլորը:

— Բայց մի՞թե այդ հնարավոր բան է, օրիորրդ, միթե դուք կարծում եք, որ այդ հնարավոր է…

Վարդուհին ծիծաղեց:

— Դուք էլ ուրեմն ծիծաղում եք ինձ վերա, օրիորդ, բայց չէ՞ որ ես կարեկցության եմ արժանի:

— Ո՛չ, դուք կարեկցության արժանի չեք, —