Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս, ինչպես և նախորդ՝ «Հայ բողոքականի ընտանիքը» գործը ուղղված է միսիոներների գործունեության դեմ և աչքի է ընկնում մերկացնող ուժով, սակայն այստեղ ևս ազգային միասնությանը պահելու միջոցների հարցում Մուրացանը ելնում է պահպանողական դիրքերից: Տպագրվում է ըստ «Նոր դար»- ի:


Հասարակաց Որդեգիրը

Առաջին անգամ տպագրվել է «Նոր-դար»-ի 1884 թվականի 14—22-րդ համարներում:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորս հատորյակի երրորդ (Պետհրատ, 1936 թ., Երևան—Մոսկվա) և հինգհատորյակի առաջին հատորում (Հայպետհրատ Երևան 1951 թ.):

Ինչպես վկայում է Մուրացանն իր ինքնակենսագրությունում, գրված է 1882 թվականին, Ռուզանի բեմադրությունից մի քանի ամիս անց:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ

Առաջին անգամ տպագրվել է «Նոր- դար»-ի 1884 թվականին 111-117-րդ համարներում:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորսհատորյակի երրորդ և հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ԽՈՋԻՎԱՆՔՈՒ

Առաջին անգամ տպագրվել է«Նոր-դար»-ի 1884 թվականին 132 և 133-րդ համարներում, «պատկեր երեկվա կյանքից» ենթավերնագրով:

Նշված է գրության ժամանակը՝ 13-ը օգոստոսի 1884 թ. Երկրորդ անգամ հրատարակվել է հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ԱՆՊԱՏՃԱՌ ԻՇԽԱՆՈՒՀԻ

Առաջին անգամ տպագրվել է «Նոր-դար»-ի 1886 թվականին 4—8-րդ և 10-րդ համարներում «Հայոց կյանքից» ենթավերնագրով:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորս հատորյակի երրորդ և հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի: