ԿԱԶՄՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Մուրացանի երկերի մեծ մասը հրապարակվել է ժամանակի պարբերական մամուլում: Սակայն ակնավոր գրողը, որի վաստակն ըստ արժանավույն չի գնահատվել բուրժուական գրաքննադատության կողմից, հնարավորություն չի ունեցել իր գործերի մի նշանակալից մասը հրատարակել առանձին գրքերով: Զգալի թվով գործեր մինչև օրս էլ դեռ մնում են պարբերականների էջերում՝ անծանոթ ընթերցողների լայն շրջաններին:
Միայն 1093 թվականին, երբ արդեն տասնամյակների վաստակ ունեցող, անուն հանած հեղինակ էր, Մուրացանը կարողանում է սկսել իր երկերի հրատարակությունը: Համաձայն մամուլում հրապարակված հայտարարությունների, այն բաղկացված էր լինելու տասը հատորից։ 1904 թվականին լույս տեսավ առաջին հատորը՝ միակը, որ կարողացավ տեսնել հեղինակը։ Հատորում տեղ են գտել «Նոյի ագռավը»,«Առաքյալը» և «Խորհրդավոր միանձնուհին» գործերը։ Երկրորդ հատորը լույս տեսավ 1910 թվականին՝ հեղինակի մահից երկու տարի անց հրատարակությունը չշարունակվեց։
Մուրացանի երկերի հրատարակության գործը պատշաճ ուշադրության արժանացավ միայն սովետական իշխանության տարիներին։ Առանձին գրքերով, ինչպես հայերեն.