Էջ:Muratsan, vol. 1.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


յուր հորը, մորը, կնոջը և որդիկներին, և յուր խաչը չի վերցնիլ և գալ իմ ետևից, նա ինձ արժանի չէ»:

—Գիտեմ, և այս խոսքերը ես շատ անգամ լսել եմ եկեղեցում:

Գիտե՞ս նույնպես, որ այդ հոգու փրկություն ձեռք բերելը կամ հավիտենական կյանքին արժանանալը ճշմարիտ հավատով պետք է լինի:

—Իհարկե, հապա թուրքի հավատում չէ՞ լինելու:

—Այդպես է, թուրքի հավատով չէ լինելու, բայց այն հավատովն էլ չէ լինելու, որը մի տարի առաջ ես ունեի, և որը մինչև այսօր էլ դու ունիս:

Մարիամի դեմքը մռայլվեցավ, մի տխրեցուցիչ կասկած պատեց նրա սիրտը, որը անհագստությամբ սկսել էր արդեն տրոփել: Նա անվստահ ձայնով դարձավ ամուսնուն.

—Ճշմարիտն ասաց, ես այստեղ քեզ չեմ հասկանում:

—Ուրեմն լավ չլսեցիր: Ես քեզ ասում եմ՝ այն հավաատը, ինչ որ ես ունեի առաջ և որը այժմ դու ունիս՝ նա քո հոգին փրկել և քեզ հավիտենական կյանքին արժանացնել չէ կարող, նա ընդհակառակը այդ հագին կկորցնե և դժոխքի կրակին կմատնե:

—Բայց ինչո՞ւ համար:

—Որովհետև այդ հավատը սովորեցնում է քեզ անել այն, ինչ որ «տիրոջ» կամքը չէ, և ընդհակառակը արգելում է անել այն, ինչ որ «տիրոջ» կամքը չէ, և ընդահակառակը արգելում է անել այն, ինչ որ «տիրոջ» կամքն ու պատվերն է: Այդ պատճառով դու պետ է աշխատես հեռանալ այդ սխալեցնող հավատից և դառնալ դեպի նրան, որը ուղիղ և ճշմարիտ է:

—Բայց մի՞թե այսքան տարիներ այդ հավատով ապրողները բոլորն, դժոխքն են գնացել:

—Բոլո՛րը:

—Լավ ուտեմ, թող որ ես էլ այդ հավատով դժոխքը գնամ, ուրիշ հավատով ես արքարություն գնալ չեմ ուզում:

—Այդ անկարելի է, Մարիա՛մ: Դու մի խեղճ և միամիտ կին ես, դու կամենում ես քեզ կորցնել, քեզ հետ էլ իմ երեխաներին: Բայց ես ընտանիքի հայր եմ, ես իմ ընտանիքի հոգու կորուստը չեմ կամենում, որովհետև ես ձեր բոլորիդ