Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այդ զայրութը անտեղի է եղած: Միայն ցավալին այն է, որ այս տեսակ խեղաթյուրյալ լուրերի մեջ դա առաջինը չէր և վերջինն էլ չէ լինելու:

Ոսկերիչը տիրոջ կամեցողությամբ այսպես հրաշքով ազատվելուց ետ պաստորի հրամանով շտապեց գտավ եղբայրներին և նրանց հետ միասնին գնաց իրենց աղոթատեղին գոհություն մատուցելու աստծուն: Եվ ահա հենց այս միջոցին տեսել էր նրան ոսկերիչներից մեկը և նրա ազատվելու լուրը տարել յուր արհեստակիցներին, որոնք այուամենայնիվ նրան նորեն խանգարել չկարողացան…

Պաստորն էլ յուր ժամանակին հասավ եղբայրների ժողովարանը: Այստեղ նա հանդիսավոր գովեստեներ նվիրեց Գրիգոր եղբորը, որը տիրոջ ընտրյալ հոտը բազմացնելու նպատակով այնքան ջերմեռանդությամբ էր աշխատել, որ յուր կյանքն անգամ ենթարկել էր վտանգի:

—Այսպիսով,— ասում էր նա ոսկերիչին, — դու վարվել ես «տիրոջ» այն պատվերի համաձայն, որ մեզ սովորեցնում է թողնել հայր, մայր, կին և որդիք և մեր խաչն առնելով գնալ յուր ետևից: Դու արել ես այն, ինչ որ ի հնումն անում էին Պետրոս և Պողոս առաքյալները և նրանց պես ենթարկվել ես հալածանքների: Գուցե դեռ «տիրոջ» կամեցողությամբ նրանց պես չարչարանքներ էլ պիտի կրես, բայց իմացած եղիր, որ նրանց չափ էլ պիտի վարձատրվիս հավիտենականության մեջ:

Այս և սրանց նման խոսքերով պաստորը խրախուսում էր Գրիգորին և մյուս «եղբայրների» մեջ վառում էր նախանձավորություն նրան հետևելու համար: Այս օրվանից ոսկերիչ Գրիգորը, ըստորանում բավական առաջադիմություն էր արել սուրբ գրոց ընթերցանության մեջ, կարգվեցավ քարոզչի օգնական: Սա մի պաշտոն էր, որ «եղբայրների» մոտ նրա պատիվը բավական բարձրանում էր:

Ոսկերիչը Եսավի նման ուրախացել էր այս ոսպաթանով և բնավ չէր մտածում յուր վաճառած երջանկության յուր կնոջ և երեխաների վերա…

Բայց այժմ մենք դառնան նրանց մոտ: