տեսնելու համար, թե բակում անցուդարձ կա՞ արդյոք: Բայց որքան մեծ եղավ նրա երկյուղը, երբ տան ներսից լսվեցավ կանացի լացի մի ողորմելի ձայն: Պառավը պատրաստվում էր դուռը բախելու, երբ բակից նրա ականջին զարկեցավ մի ուրիշ աղիողորմ մրմունջ. «Ա՜խ, աստված, դարձյալ ծեծում է»:
Բարի պառավը երկար չսպասեց: Նա ձեռքը ձգեց դռան մուրճը զարնելու, բայց դուռը մուրճ չուներ: Սկսավ քար որոնել գետնի վերա, բայց գետինը սառած լինելեով նա այդ ցանկությանն էլ չհասավ: Վերջապես հանեց ոտքի քոշերից մեկը և նրանով սկսավ ամուր—ամուր բախել դուռը:
Դուռը իսկույն բացվեցավ: Պառավի առաջ արձանացավ մի տասնևհինգամյա գեղահասակ աղջիկ: Նրա դեմքը դրսի ցրտությունից դալկացել էր, և արտասուքը սառել այլագունված այտերի վերա:
—Մանիշա՛կ. այս ժամին ի՞նչ ես շինում այս ցրտի մեջ,— եղավ պառավի առաջին հարցը:
Մանիշակը հեկեկկալով ընկավ պառավի պարանոցով և ոչինչ չկարողացավ պատաասխանել:
—Աղջիկ, ի՝նչ եղավ քեզ. ի՞նչ է պատահել, խոսիր տեսնեմ:
—Ի՞նչ խոսեմ, մայրիկ, միթե չգիտե՞ս. էլի մորս ծեծում է,— պատասխանեց նա, և հեկեկանքը խեղդեց խեղժ աղջկա ձայնը:
Պառավը հասկացավ իսկույն, թե բանը ինչումն էր:
—Իսկ դու ինչո՞ւ այս ցրտի մեջ կանգնաժ ես,— հարցրավ նա:
—Ես կամեցա մորս ազատել նրա ձեռքից (աղջիկր խոսում էր յուր հոր համար), իսկ նա ուժով դուրս հրեց ինձ և դուռը վերաս կողպեց: Չորս ժամ է, որ այս ցրտում կանգնաժ եմ ես, բոլոր մարմինս սառել է…
Վերջին բառերը արտասանելիս թշվառ աղջկա աչքերից աղբյուրի պես արտասուքը վազել սկսավ:
Բարի պառավի զայրույթը հասավ իր վերջին աստիճանին: Նա այլևս հարցեր չարավ Մանիշակից, այլ նրա ձեռքից բռնելով արագ-արագ մոտեցավ տան դռանը և ոտքովը ամուր զարնել սկսավ: