Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանապարհորդում և մանավանդ անծանոթ էի այս քաղաքին, չնայելով որ յոթ տարիներից ի վեր բնակվում էր այստեղ իմ քույրը, որին ես առաջի անգամ գնում էի այցելության:

— Դուք չե՞ք կամենում քաղաք դուրս գնալ, — հնչեց ետևիցս մի հաստ և խռպոտ ձայն։ Ես իսկույն հետ դարձա և տեսնում եմ երկար լոդիկով, լայն շրջանավոր գլխարկով և սափրված ընչացքով ու ծնոտով մի հաղթանդամ և բարձրահասակ մարդ, որ յուր պայուսակը և մի քանի փոքրիկ կապոցներ ձեռքն առած, պատրաստվում էր երկաթե սանդուղքից դեպի սպասող նավակը իջնելու։ Ես փոխանակ պատասխանելու սկսա հետաքրքրությամբ նայել նրա տարօրինակ հագուստի և դեմքի վերա։ Առաջինը նմանում էր մեր քահանաների հագուստին, բայց նրա դեմքը բոլորովին հակապատկերն էր ներկայացնում։

— Դուք չե՞ք պատասխանում, — կրկին հարցրեց տարօրինակ դեմքով և հագուստով մարդը։

— Ինչպես չէ, պետք է դուրս գնամ, — պատասխանեցի ես։

— Ուրեմն շտապենք, միայն մի նավակ է մնացել, հարեց նա և առաջ անցավ։

Ես հետևեցի նրան և երկուսս միասին իջանք նավակը:

— Ամենից առաջ ես կամենում եմ ձեզ հետ ծանոթանալ, կշնորհե՞ք ինձ ձեր անունը, — հարցրեց անծանոթը, երբ մենք մեր իրեղենները տեղավորելով՝ նստանք նավակի մեջ։

— Արամ Բյուրատյան, — պատասխանեցի ես և սպասում էի, որ ինքն էլ յուր անունը հայտներ. բայց նա բոլորովին ուրիշ կերպ սկսավ յուր խոսակցությունը։

Շատ լավ, շնորհակալ եմ. ուրեմն Արամ Բյուրատյան է կաշխատեմ չմոռանալ։ Բայց գիտե՞ք ինչ ցավալի բան պատահեց շոգենավում։

— Ոչինչ չգիտեմ,— պատասխանեցի ես և սկսա հետաքրքրությամբ լսել նրան:

— Զարմանալի բան պատահեց։

Ես փոքր ուշացա այնտեղ և կարծում էի, թե այլևս