Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իհարկե քահանա, միթե չեք տեսնում. հա՜, հա՜,հա՜... և սկսավ նա այնպես բարձր ձայնով ծիծաղել, որ նավաստին ետ շրջվեցավ և մի րոպե թիակները անշարժ թողնելով սկսավ մեծ մեծ աչքերով նայել տարօրինակ քահանայի վերա։

— Ի՞նչ բանի ես նայում, ապուշ,— գոռաց նրա վերա պատեր֊Սիմոնը,— թիակներդ շարժի՛ր, ամբողջ երկու ժամ հո մեզ չի՞պիտի պահես ջրի մեջ:

Նավաստին հետ դարձրեց երեսը և սկսավ արագ արագ շարժել յուր թիերը:

— Ներեցեք ինձ, տե՛ր-հայր, միթե...

— Ամենից առաջ թույլ տվեք նկատել,— ընդհատեց ինձ պատերը,— որ ինձ տեր-հայր կանչելու իրավունք չունիք, այդ անունը տալիս են հայոց քահանաներին. իսկ մեզ հետ խոսում են «պատվելի» տիտղոսով:

—Բայց դուք էլ հայերեն եք խոսում...

— Այդ ապացույց չէ, որ ես էլ ուրեմն հայոց քահանա եմ։ Ես... այո, ես քահանա եմ, բայց կաթոլիկների քահանա, այսինքն ավելի մեծ եկեղեցվո պատկանող։ Դեհ, այժմ ասացեք. ի՞նչ էիք ուզում հարցնել։

— Ես ուզում էի հարցնել, թե մի՞թե անմորուք և առանց ընչացքի քահանա կա աշխարհում. (խոստովանում եմ, ես այն ժամանակ դեռ այդ չգիտեի, որովհետև տեսած չէի): —Օ՜, տգե՛տ, տգե՛տ, ինչե՛՛ր է հարցնում, հա՜, հա հա ...

Եվ այս անգամ պատվելին այնպես թուլացավ ծիծաղից որ ստիպվեցավ երկու ձեռքով յուր տակառանման փորը բռնելու, կարծես նրա հանկարծական պայթումից վախենալով:

Ես մնացել էի ապշած, բայց մի դեպք հանկարծ իմ ծիծաղն էլ շարժեց։ Պատեր-Սիմոնը, որ սաստիկ ծիծաղելուց թեքվել էր մեջքի վերա, կորցնելով յուր շոգելից գլխի հավասարակշռությունը, կքեց նրան դեպի ծովը և յուր լայն շրջանավոր դվխարկը ընկավ ջրի մեջ։

— Սպասի՛ր, սպասի՛ր. ապուշ, անասո՛ւն,— սկսավ նա բարկանալ և գոռալ նավաստիի վերա, որը աչքը ափին տնկած անընդհատ առաջ էր վարում մակույկը,— սպասիր գլխարկս