շրջապատող խմբակից դուրս գալով մոտեցավ մեր կառքին, և շնորհալի ու ժպտադեմ դիմեց քրոջս. «Շուշան, թույլ տուր, որ ամենից առաջ ես շնորհավորեմ քեզ եղբորդ գալուստը»: Այս ասելով սեղմեց քրոջս ձեռքը և գլխի թեթև շարժումով ողջունեց փեսայիս և ինձ։
Քույրս հայտնեց նրան յուր շնորհակալությունը։ Ես սպասում էի, որ նա գեղեցիկ աղջկա հետ էլ կծանոթացներ ինձ, բայց նա այդ չարավ, և երևի իմ ցանկությունը գուշակելով, ասաց.
— Ես քեզ շեմ ծանոթացնում իմ եղբոր հետ, ես կսպասեմ քո այցելությանը։
— Ուրախությամբ,— պատասխանեց գեղեցիկ աղջիկը և շնորհալի ժպիտով մեզ ողջունելով հեզացավ, նրա վերջին հայացքը հանդիպեց իմ աչքերին, բայց մեր կառքը արդեն հեռանում էր…
— Ինչո՞ւ չհրավիրեցիր օրիորդին մեզ հետ կառք նստելու,— հարցրեց փեսաս քրոջս։
— Նրա մայրը այստեղ էր, նա նրան միայն թողնել չէր կարող,— պատասխանեց քույրս և սկսավ կրկին զբաղվել ինձնով։ Առաջին տեսակցությունից նա յուր կարոտը դեռ չէր առել, նա ուզում էր խոսել ինձ հետ, հարցափորձել ինձ. և որքան շատ բաներ ունեինք մենք միմյանց հաղորդելու։
Քայց գեղեցիկ աղջկա անձնավորությունը նույնպես սկսավ հետաքրքրել ինձ։
— Ո՞վ էր այդ աղջիկը,— հարցրի քրոջս։
— Դա օրիորդ Լուսինյանն է։
— Ինչպե՛՞ս է նրա անունը։
— Մարգարիտա,— պատասխանեց քույրս և ապա ժպտալով նկատեց,— ըստ երևույթին իմ բարեկամուհին քեզ շատ է հետաքրքրել. լավ, ես վաղը կծանոթացնեմ քեզ նրա հետ։
Քրոջս այս խոստումը ինձ անհաճո չթվաց, և ես նրան հայտնեցի իմ անկեղծ շնորհակալությունը, որը բավական զվարճացրեց իմ բարի փեսային։