Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա մազերից, աշխատիր ընկերանալ նրա թռոյցքին, ապա թե ոչ, մի փոքր անհոգություն, մի փոքր դանդաղություն և ժամանակը սլանալով կհեռանա քեզանից— այնուհետև որքան էլ վազես նրա ետևից` էլ հասնել չես կարող և զղջումն ու ապաշավանքն էլ քեզ չեն օգնիլ…»:

Միկիթ-բեկի խորհրդածությունները վերաբերում էին մեզ արդեն հայտնի աճուրդին։ Նա փորձով գիտեր, որ առհասարակ հազվագյուտ են այն դեպքերը, որոնցից կարելի է լինում անսպաս օգուտներ ձեռք բերել։ Այդ աճուրդը պատկանում էր հազվագյուտ դեպքերի կարգին։ Եվ որովհետև հետևյալ առավոտ նա տեղի պիտի ունենար, իսկ Միկիթ-բեկը բացի Թովմասին օգնելուց դեռ յուր ուրիշ երեք բարեկամների համար էլ գործ ուներ կատարելու, պարզ է, ուրեմն, որ նա չէր կարող այդ թանկագին ժամանակը զբոսանքի նվիրել։ Նա նստել էր յուր առանձնարանում և հաստատապես վճռել բռնել ժամանակի մազերից և չթողնել նրան, մինչև որ անսպաս օգուտներից յուր բաժինը չստանար։ Գործը չերկարացնելու համար նա մինչև անգամ պատրաստել էր կարևոր թղթերը և ինքն յուր մեջ որոշել, թե յուր բարեկամներից որին ի՞նչ խորհուրդ և որին ի՞նչ ճանապարհ պիտի ցույց տար: Եվ այս ամենը նա կարգավորել էր այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը առանձնապես գոհ մնան իրենից, հավատացած լինելով, որ Միկիթ-բեկը միայն իրեն համար է գործ շինում։ Բայց, իհարկե, դրանք բոլորը միասին իրենց մասնակցությամբ պետք է անգիտակցաբար ծառայեն Միկիթ-բեկի գլխավոր բարեկամ Թովմաս Մարալյանի օգտին, որից և պիտի հասներ նրան ամենագլխավոր օգուտը։

—Փառք աստուծո, ես ձեզ տանը գտա, շնչասպառ բացականչելով ներս ընկավ Միկիթ֊բեկի առանձնարանը բազազ Սարգիսը.— о՜հ, ես այնպես հոգնել, այնպես վաստակել եմ, որ դեռ պետք է հանգստանամ. ներեցեք խնդրեմ, Միկիթ-բեկ, ես շատ եմ հոգնել. այո՛, շատ։

—Ինչո՞ւ համար էիք այդքան շտապում:

— Ւնշո՞ւ համար… չէ՞ որ դուք ապսպրել էիք ճիշտ վեց ժամին գալ ձեզ մոտ. իսկ ձեր տունը հո գիտե՞ք որքան է հեռու։