Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վեցերորդ ճյուղն է և ծանր չհասություն չէ այս,— մեղմով խոսեց տեր Գարեգինը.— եթե օրենքը մեզ խստություն է հրամայում, այդ հրամայում է ամեն դեպքի առթիվ և ամեն անձնավորության համար, բայց դուք չեք կարող ուրանալ, որ ոչ թե վեց, այլ երրորդ և չորրորդ ճյուղի մեջ անգամ պսակներ ունիք կատարած…

— Ահա՛ ձեզ նորություն, տեր Գարեգինը մեզ օրինազանցություն է քարոզում հոգևոր ամեն ի մեջ.— գրեթե գոռալով խոսեց տեր Սարգիսը,— և սա այն քահանան չէ՞, որ մեր գործերի քննիչ և դատավոր է կանգնում ամեն տեղ, եկեղեցում, թե եկեղեցուց դուրս…

— Հենց այստեղ էլ ես ձեր դատավորն եմ. իզուր եք դուք օրենքի անվան տակ ձեր ներքին զգացմունքները թաքցնում, որոնք ոչինչ կապ չունին արդարասիրության հետ։

— Դուք ինձ կամենում եք զրպարտել նրա՞ համար, որ ես քո կամքով չեմ կուրանում հա՞։

— Երանի՜ թե այնքան լուսավոր լինեիք, որ ձեզանից դուրս ցայտող լուսո ճառագայթները իմ աչքերը խտտղեին. մի՞թե ես այդ չէի՞ կամենալ։

— Հապա ինչո՞ւ համար եք ատենի մեջ ինձ անպատվում նրա համար, որ ես պաշտպանում եմ օրենքը:

— Այդ մի զրպարտություն է։

— Բոլորովին։ Ես պնդում եմ, որ ձեր առաջարկած զույգի միությունը անկարելի է, իսկ դուք փոխանակ նրա կարելությունը ապացուցանելու, ասում եք, որ ես հանցավոր զգացմունքներից դրդված եմ օրենքը պաշտպանում:

— Ես այդ չեմ ուրանում։

— Եվ չեք կարող ուրանալ, որովհետև այստեղ վկաներ կան նստած։

— Խնդրեմ, խնդրեմ, ինձ չխառնեք ձեր կռվի մեջ,— ինքն իրենից վախենալով խոսեց անգամ տեր Օհանեսը և առանց ուշանալու դուրս գնաց ատենից դեպի գրագիրների սենյակը։

— Իսկ ես խորհուրդ եմ տալիս ձեզ հաշտվել միմյանց հետ,— ծանրությամբ նկատեց տեր Հովսեփը, — կռվելուց շահ