չեք ունենալ և իզուր տեղ գործը կփչացնեք, մի քիչ դու զիջում արա նրան մի քիչ էլ թող նա զիջանե քեզ, այսպիսով երկուսիդ պահանջն էլ գոհացում կստանա։
— Ես ոչինչ պահանջ չունիմ. բացի այն, որ հայտնեմ աշխարհին, թե ինչպես արժանապատիվ տեր Գարեգինը, որ միշտ մեզ կարգապահություն և օրինաց հնազանդություն է քարոզում, ինքը այսօր պաշտպան է կանգնել ապօրինության և ցանկանում է յուր ծուխի մի չճաս պսակը հաս անել տար:
— Օրենքի անունով նրանք են որոտում, որոնք իրենց մեջ օրենքը հարգոդ զգացմունքներ չունին,— դառնությամբ նկատեց տեր Գարեգինը,— չարախոսեցեք իմ մասին որտեզ և որչափ կամենում եք. գաճաճները ուրախության տոն են կատարում, երբ հաջողվում է նրանց հսկային գետնի վերա պառկած տեսնել… Եթե իմ այս առաջարկությունը դուք իբրե մի զենք եք ուզում գործածել ինձ վնասել կարողանալու համար, պինդ պահեցեք դրան, ես ամեն տեղ էլ պիտի պաշտպանեմ իմ ծուխի դատը, ուրեմն դուք ամեն տեղ էլ առիթ կունենաք ինձ հարվածելու։ Այո', ես կրկնում եմ, Պետրոս Մարալյանը պիտի ամուսնանա վարժուհի Աստղիկի հետ, ն այդ միության մեջ ես չհասություն չեմ գտնում։
— Դուք այդ ճշմարտությունը կպաշտպանեք անշուշտ և քահանայական ժողովի առաջ, որը ես այդ առթիվ գումարել պիտի տամ,— սպաոնացող ձայնով հարցրեց տեր Սար-գիսը:
— Մինչև անգամ աստուծո առաջ,— հակիրճ պատասխանեց տեր Գարեգինը և վշտացած դուրս գնաց ատենից։
ԻԹ
ՍՐԲԱԶԱՆԻ ՄՈՏ
Տեր Գարեգինը հոգևոր ատյանից դուրս գալուց ետ, ուղղակի դիմեց Պետրոսի տունը։ ճանապարհին նա զբաղված էր տեր Սարգսի վերաբերությամբ խորհրդածություններ անելով։ «Աոաջին, անգամն եմ տեսնում այդ քահանային այդ աստիճանի