մենք ոչ միայն ուրախ ծիծաղում, այլև երգում էինք։ Ամեն մտածմունք մոռացվել էր։ Եվ ի՞նչը չէ մոռացվում աշխարհում… Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք: Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ. բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժողք:
Ճաշը վերջացնելուց հետո ես քաշվեցա կաղնու առավել ստվերաշատ կողմը։ Պետոյի այծենակաճը (յափնջի) փռեցի խոտերի վրա և պայուսակս բարձի փոխարեն գլխիս տակն առնելով՝ քաղցր քուն մտա։
Ի՞նչ արավ ինձանից հետո Պետոն, չգիտեմ, միայն երբ ինձ զարթեցրեց, արդեն ժամը չորսն էր և արևը հակված դեպի արևմոքւտք։ Երեկոյի զովը փչում էր ախորժ, իսկ ձորալանջին երգում էին սարյակները՝ մի թուփից մյուսի վրա թռչկոտելով։
Ամեն բան պատրաստ էր։ Ես կրկին մոտեցա հորդահոս աղբյուրին, նայեցի մի րոպե նրա վճիտ վիժակին, ախորժանոք լվացվեցա, և ապա ձիերը նստելով, շարունկեցինք ճանապարհը, որ ձորից սկսած բարձրանում էր դեպի վեր.
Անցնելով մի մեծ թավուտ, որ տարածվում էր մինչև հանդիպակաց սարահարթը, այստեղ նորեն մեր առաջ բացվում էին. ցորենի և գարու արտեր, որոնք, սակայն, մեծ մասամբ դեռ կանաչ էին՝ բարձր ու հովահար դիրք ունենալու պատճառով։ Դալարի անուշ բույրը գգվում էր այստեղ մեր հոտոտելիքը մի առանձին քնքշությամբ։ Եվ չնայելով, որ արևը տաքացնում էր դեռ, այնուամենայնիվ, ցուրտը զգաչի էր սարահարթում։
Երկու ժամաչափ ճանապարհորդելուց հետո. մենք պատահեցինք գյուղի հարուստ նախրին, որ վերադառնում էր արոտից։ Տավարածները ուրախ և անհոգ, կատակներ անելով ու երգելով առաջ էին գնում, չշտապելով բնավ, որ շուտ հասնեն տուն, որովհետև ամեն տեղ նույն երկինքը և նույն հանգստությունն էր սպասում։ Եթե ավազակների երկյուղր չլիներ, երբեք էլ չէին վերադառնալ դաշտից, որովհետև