Ուր որ էլ լինեին, տուն վերադառնալա համար նրանք այդտեղից պիտի անցնեին։
Ամաոային այն գեղեցիկ երեկոներից մինն էր, որ բնությունը միայն այս լեռներին է պարգևում։ Արևը թեպետ անցել էր անտառապատ սարերի ետևը, բայց նրա ճառագայթները դեռ վառում էին գյուղի հանդիպակաց լեռան գագաթը։Միջանցուկ ձորը՝ յուր խիտ անտառներով՝ ստվերի մեջ էր և զովարար զեփյուռը գուրգուրում էր այդտեղ ծաղիկն ու խոտը, մացառն ու ծառը, փչելով մերթ թույլ, մերթ զորեղ շնչով։ Անտառային թռչունները երգում էին հատ ընդ հատ, մինչդեռ ճնճղուկները աղմկում օդը իրենց ճռվողյունով։ Կողքիս հոսող առվակը խոխոջում էր մեղմաձայն և վարսագեղ ափերը հանդարտ քերելով՝ սահում դեպի խորունկ ձորի լանջի վերը և աղմկում այնտեղ տիրող լռությունը։ Ես նստած սպասում էի և անտառի քաղցրաբույր հովը վայելում։
Եվ ահա քույր-Աննան երևաց ծառերի մեջ։ Նա առաջանում էր դեպի ինձ լուռ և մտախոհ։ Այդ վայրկենին նա այնքան էր վեհ ու գեղեցիկ, որ ես ակամա հայացքս սևեռելով՝ սկսա դիտել նրան անհագ հիացմունքով։ Հոյակապ հասակը, սիգաճեմ գնացքը և ազնվաշուք դեմքը նմանեցնում էին նրան անտառային մի դիցուհու, կամ հայոց պաշտած սուրբ կույսերից մինին։ Պակասում էր միայն մի լուսապսակ, որ յուր մեջ ամփոփելով այդ հողաստեղծ արարածին, դարձներ նրան երկնային — այնքան գեղանի ու վեհաշուք էր նա, չնայելով որ տարիքը անցած էր քառասունից…
Մոտենալով առվակին, նա նշմարեց ինձ նստարանի վրա և ժպտաց։
— Անշուշտ չեք բարկանում, որ ես ճշտությամբ հետևում եմ պարտապանիս.- ասացի ծիծաղելով և ոտքի ելա։
— Իհարկե ոչ, ես էլ իմ պարտքը չէի մոռացել։ Բայց իմ օրիորդին ճանապարհ դնելու, համար այս կողմն անցա. նա գնում է իրենց «գոմի տունը», որ մոտ է այս տեղից։
Մենք միասին բարձրացանք դեպի ուսումնարանը և նստանք բակում գտնվող ծառերի տակ, ուր արդեն աթոռներ