Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, բնությունը, որ կենդանի է թռչունները, որ երգում են, գետերը, որ խոխոջում են, մարդիկ, որ ապրում և զվարճանում են և ինքդ քեզ դատապարտել անշարժության, անզգայության և վերջապես մեռելության…

«Ո՛չ, ես դեռ երիտասարդ եմ, ես դեռ գեղեցիկ եմ, ես կամենում եմ ապրել, ուրախանալ, զվարճանալ, ես կամենում եմ վայելել կյանքը, զգալ նրա քաղցրությունները, զմայլիլ նրա հրապույրներով, և վերջապես, ես դեռ պիտի փորձեմ սիրել, և պիտի սիրեմ այնպես, ինչպես սիրել են ինձ… ինձ վերա պարտք կա վրեժ լուծել մարդիկներից…»:

Եվ իշխանուհի Ամալիան գնաց բուլվար…