Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր բազմատեսակ հարևանների խոսակցություններին, աշխատելով ծանոթանալ այդպիսով նրանց աշխարհայեցողության հետ։ Վահանի կարծիքով այդ մարդիկը պետք է որ շատ բանով բարձր լինեին յուր հայրենի քաղաքի նմանօրինակ դասակարգի մարդկանցից։

— Տո, Կակուլի, էրեդ վո՞ւրդի էիր, ինչկլի կես գիշեր քեզ էի մնում,— կամաց ձայնով խոսում էր մի երիտասարդ յուր սեղանակցի հետ։

— Չէի կանացի քիզ գթնի. տո՛, վո՞ւրդի էիր կորի։

— Վո՞ւնց թե վուրդի, չասի՞ թե Սաղի կուռն իմ գնում, դափնի կշտին սաղ իրիք սահաթ կանգնիլ էի։

— Իժո՞ւմ։

— Իժում տեսա վուր չեկար, յիս իմ բանը քութահ արի:

— Իքմին ճանգեցի՞ր։

— Չուրս փութ սուխ գուղցա։

— Վա, վա՛, թե ախպեր իս։

— Քու արիվը գիդենա։

— Իժո՞ւմ։

— Իժում էսօր առուտեհան Գեվոյի վրեն վից աբասով ծախեցի։

— Ղոչաղ տղա իս, յիս ու իմ աստուձը։

— Բաս ի՞նչ գիդեիր։

— Դե, բի՛, բի մե աբասի ինձ տու։

— Վա, ի՞նչ ի ասում. լոթի ի՞ս։

— Տոլ է՛լի, չաու փուղ չունիմ։

— Ինչի՞ կուտամ, տո՛. վուր էկիլ էիր մե մեշոկ կարտոփիլ կու թռցնեինք։

— Այ, էս գիշեր գուքամ էլի։

— Էլ ղափնումը իմքին չկա, ի՞նչ կու ճանգիս։ Թե ուզում իս արի միր տան կուռը, չոլախ Պեպանի տղեն մե լավ օչխար ունե, ճանգինք. դուն առուտեհան ձիր տանը կու մորթիս ու իժում մետի յարմուկեն կու տանինք կու ծախինք։

— Լա՛վ, գուքամ։

— Ա՛յ հիմի կի աբասին կուտամ.—ասաց սոխի գողը և քսան կոպեկանոցը դնելով Կակուլու ձեռքում, ավելացրեց.