Էջ:Muratsan, vol. 3.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— ինչի՞ կու սխալվիմ. միկիտան Մանասն էրի, նրա բարեկամն է:

— Մե՞ր Մանասը։

— Հա:

Այն միջոցին, որ երիտասարդը թեյարան մտնելով մոտեցավ Սանդրոյին և սկսեց նրա հետ խոսել, Սարյանը տեսնելով, որ իրենից զատ մի ուրիշ շնորհքով հագնված մարդ էլ մտավ այդտեղ, հետաքրքրությամբ հարցրեց Սերգոյին.

Ճանաչո՞ւմ եք այս երիտասարդին։ — Վո՞ւնց չէ, իմ լավ բարեկամն է։

— Ո՞վ է:

— Կուլի վուր անումը լսած ըլիս, Հակոբ Մոմճյան։

— Հակոբ Մոմճյա՞ն. այո՛, այդ անունն ինձ ծանոթ է, սա ուրեմն պ. Մոմճյա՞նն է։

— Նա ինքն է. մինձ օջախի վուրթի է, մինձ էլ ուսումնական է:

— Գիտեմ, գիտեմ, նրա մասին կարդացել եմ։

— «Փնջիկ» գազեթի գլխավոր սարքողն է։

— Գիտեմ, ճանաչում եմ։ Բայց դուք ծանո՞թ եք նրան։

— Ակի ասի իմ լավ բարեկամն է. թե գուզիս քեզ էլ հիդը ծանոթացնիմ։

— Շատ ուրախ կլինեմ։

— Պարունիս, հիմիսկևետ։

Բայց Մոմճյանը շարունակ մտատանջության մեջ էր. նա հավատացած էր, որ Սանդրոյին մոլորեցրել են և որ այդ նորեկ կոչվող երիտասարդն անպատճառ հակառակ բանակի մարդ է։

— «Անիծածները գլխի են ընկել, իրենք էլ են կամենում իմ պլանով գործել։ Եվ տես, թե ումն է ճանկել, չաչանակ Սերգոյին, որ իմ աջ թևն է։ Բայց ևս այդ թույլ չեմ տալ, թույլ չեմ տալ...»։ Այսպես մտածելով, Մոմճյանը թողեց թեյարանատիրոջը, և հառաջացավ դեպի այն անկյունն, ուր գդակագործ Ծղալոբն էր նստած։

Սեղանների մոտ նստածներից ոմանք ողջունում էին Մոմճյանին, ոմանք էլ տեղերից բարձրանալով սեղմում էին