Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իհարկե:

— Միր քաղկի տղերանց հիդ էլ մե ծանոթվի, տես թե ի՜նչ տղերք ին։

— Իհարկե, կծանոթանամ։

— Բարեկամ, էստի խոմ չո՞ւնիս:

— Ոչ:

— Թե վուր ուзիս, յիս քի հիդ ամեն տիզ կու ման գամ. դիփ տիղիրը կու շանց տամ, լավ մարդկերանց հիդ էլ կու ծանոթացնիմ։

— Դուք ուրեմն ծանոթ եք լավ մարդկանց հե՞տ,— կասկածելով Սերգոյի ճշմարտախոսության վրա, ժպտալով հարցրեց Սարյանը։

— Իմ դեղնած չուխին մի՛ մտիկ տա, ախպեր. էստի էնենց քաղաք չէ, վուր շուրին ան փողին մտիկ տան. ա՛յ, կու տեսնիս թե ինչ մարդկանց հիդ իմ ծանոթ։

Այս միջոցին դահլիճի դռնից ներս մտավ մի լավ հագնված երիտասարդ, միջին հասակով, առողջ ու հաստ կազմվածքով, թարմ ու գեր երեսով. խաժակ աչքերով և նրբամազ ու շեկ մորուսով, նա նախ մոտեցավ թեյարանատեր Սանդրոյին և ջերմությամբ ողջունելով նրան՝ առողջությունը հարցրեց։

— Քու դովլաթից սաղ սալամաթ ապրում ինք, Ակոր ջան. ի՞նչ կու հրամայիս բերիմ, չայ, զելտերսկի ան լիմոնադ։

— Շնորհակալ եմ, ոչինչ չեմ կամենում. Չաչանակն այստեղ չ՞։

— Վո՞նց չէ, հորեն էն տղի մոտ նստած է։

Երիտասարդը նայեց դեպի ցույց տված կողմը և տեսնելով Չաչանակին շնորհքով հագնված մի երիտասարդի հետ՝ վախեցած ձայնով հարցրեց։

— Այս ո՞ւմ հետ է նա խոսում, Սա՛նդրո։

— Ուրիշ օլքցի է, նուր է էկի։

— Ի՞նչ գիտես թե նոր է եկել։

— Գիդիմ։

— Սխալվում չլինիս, Սանդրո։