Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդու ձեռքի լինի։ Ես այդ բանի համար շատ եմ աշխատել. սրբազանի մոտ եմ գնացել:

— Վա՛յ յիս քու հոգուն մեռնիմ. սրբազանի մոդ էլ իմ անումը տվի՞ր։

— Բա՞ս։

— Իժում ի՞նչ ասավ։

— Արժանավոր մարդ է, ասում է. ես էլ եմ նրա անունը լսել։

— Վա, վա, Ակոբ ջան, քիմեն սավայի ո՞վ կուլի իմ անումը սրբազանի մոդ իշած։

— Յիս, յիս, Սերգո Ջարրաբովը, մեյդնի իգիթը,— պարծեցավ Չաչանակը։

— Վա՛յ յիս քու հոգուն մեռնիմ, դուն էլ իս հոգևոր տիրոջ մոդ գնո՞ւմ։

— Վո՛ւնց չէ, շարթենը մե ջեբ։ Հախ աստծու, հոգևուր տերը շատ է սիրում ինձ. Սերգո ջան, ասում է, դուն վուր խոսում իս, քեփս գալիս է։

— Միթոմ ինձ վուր իրիցփուխ շինիք, յի՞ս էլ կանամ գնա։

— Իհարկե, դուք միշտ պիտի գնաք, ամեն կիրակի օր։

— Աղա ջան, վախում եմ լիզուս կապ ննգնի ու մե բաշ հոգևուր տիրոջ մոդ խոսիլ չկարենամ։

— Աոաջին անգամները ես հետդ կգամ, միամիտ կաց։

— Հա, գեթազվա, հա. թե չէ իստակ բիաբուռ կուլիմ։

Ախար իմ օղորմածիկ հերս չուզից վուր ինձ կարդալ էր տվի. խիղճ մերս էնքան ասից, էնքան աղաչից թե՝ այ մարդ, բի միր Ծղալոբին մե քիչ էլա ուսում տանք, կուլի վուր սովդաքար դառնա, ախար սովդաքարին գրիլ-կարդալ գուզե. չելավ վուր չելավ։ ճոն Մարտիրուսին խոսք իմ տվի, կսսե, պիտի տանիմ տամ իրան։ Ասավ ու արավ էլի. են օրվանից դեսը էսենց անբախտ մնացի։

— Էհ, վնաս չունի. այդպես էլ լավ է։

— Աղա ջան, բաս իրիցփուխին դիր ու դավթար չի՞ ուզի։

— Ոնց չէ. կուզի։

— Բաս յիս վուր գիր չի՞մ գիդի: