— Ասում էիր, որ ժողովականների մեջ միակ հարուստը դու էիր։
— Հա՜ իմ նյութական իսկական կարողության մասին այդ մարդիկը որոշ գաղափար չունեին։ Նույնիսկ իմ ընկերը մեծ հարուստի տեղ էր դնում ինձ, որովհետև մի քանի անգամ կարիք ունենալով իրենից պարտք վերցնելու, հավատացրել էի նրան, թե մեծ կալվածներ ունիմ և նրանց եկամուտովն եմ ապրում:
— Զարմանալի է. և չէի՞ր վախենում, որ մի օր սուտդ բացվի։
— Ինչպե՞ս չէ. բայց այդ կողմից իմ բախտը զարմանալի է. Հենց այն է, խայտառակվելու մոտ էի, որ մորաքրոջս հինգ հարյուր ոուբլին հասավ։ Ընկերոջս հարցին թե՝ ի՞նչ փող է ստացածս, ասացի, որ կալվածներիս ամսական եկամուտն է։
— Զարմանում եմ. և ի՞նչ շահ ունեիր այդ ստախոսությունից։
— Շատ անփորձ մարդ ես. չե՞ս լսել, որ ասում են թե «սուտը ճշմարտի թևերն է. եթե սուտը չլինի ճշմարիտը չի կարող թռչել»: Բայց թե ի՞նչ շահ ունեցա, այդ դու կտեսնես։
Ասացի, որ ամեն ինչ պատրաստ էր՝ միայն երկու բան մնում էր անորոշ, առաջին՝ թե ո՞վ պիտի լիներ նոր թերթի խմբագիրը և երկրորդ՝ թե ո՞վ պիտի հոգար սկզբնական ծախքերը։ Այդ հարցերը լուծելու համար ոչ ոք չէր կարողանում մի դրական առաջարկություն անել, ժողովը մնացել էր տարակուսված. հենց այդ հանդիսավոր վայրկյանին ես հարցրի. «որքա՞ն կլինին սկզբնական ծախքերը, պ. նախագահը»:
—Մոտավորապես երկու հարյուր ռուբլիս.— պատասխանեց Մոմճյանը։ Իսկույն ձեռքս ծոցս տարա և փողերս հանելով— երկու ծիածանագույն հարյուրանոցներ դրի սեղանի վրա։ Ժողովականները մնացին ապշած և բուռն ու աղմկալից ծափահարությամբ սենյակը թնդացրին։
— «Ես կարծում եմ հարցերից մեկի լուծվելով մյուսն էլ լուծվում է,— խոսել սկսեց պ. Մոմճյանը.— պ. Շաշյանը մեր թերթի սկզբնական ծախքը հոգալով մեզ վրա