Էջ:Muratsan, vol. 3.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հասարակության մեջ էի գտնվում, որ շուրջս եղող մարդկանց խոսակցությունները լսելուց մի քանի վայրկյան ինքս ինձ ավազակների որջում երևակայեցի. հուսահատությունն ինձ տիրեց և ես անիծեցի ինձ Թիֆլիս գալու որոշումն անելուս համար։ Բայց մի քառորդ ժամից ետ, հենց այդ ավազակների որջում ծանոթացա Թիֆլիսի երիտասարդության ընտրելագույն մի ներկայացուցչի հետ, որը և օգնեց ինձ իմ սիրած ու գուրգուրած նպատակին հասնելու ուղիղ ճանապարհը գտնելու:

«Ի՞նչ էր անում այն ընտիր հոգին ավազակների որջում, կհարցնեք դուք,— նա եկել էր այդ թշվառականների հետ բարեկամություն հաստատելու և այղ ճանապարհով նրանց բարոյական սկզբունքների հետ ծանոթացնելու...

«Սա բարձրագույն մարդասիրության մի գործ էր, որ կատարում էր Թիֆլիսի լուսամիտ երիտասարդության ներկայացուցիչը։ Հավանում եք գործելու այս եղանակը, այնպես չէ՞,— անշուշտ, հավատացած եմ. և ահա', ես էլ գտնվում եմ այժմ այդ ճանապարհով գործող երիտասարդների շրջանում և աշխատում եմ նրանց հետ։

«Հիշյալ երիտասարդը, որի հետ ծանոթացա, պ„ Հակոբ Մոմճյանն էր։ Նրան ի լրո ճանաչում եք դուք «Փնջիկ» թերթի առաջնորդ աշխատակիցն է, որի հոդվածները մենք շատ անգամ կարդում էինք միասին։ Նրա շնորհիվ, ահա, հիշյալ թերթի խմբագրության մեջ, գլխավոր աշխատակցի և քարտուղարի պատվավոր պաշտոնն ստացա։ Պիտի աշխատեմ խմբագրության ինձ վրա դրած հույսն արդարացնելու։

«Փնջիկ»֊ի խմբագիրը ճիշտ որ մեր հայրենակից Մանուկ Շաշյանն է. այս մասին, շիհում եք, խոսում էինք այդտեղ և իհարկե հավատացած էինք, որ դա մի ուրիշ անձնավորություն է համանման անունով ու ազգանունով: Բայց սխալվել էինք. խմբագիրն