Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձան այն սենյակը, ուր երիտասարդ Սարյանն էր ապրում և այն ծառայությունները, որ նա անում էր նրան, աշխատելով ամեն դեպքում քնքուշ ու պատրաստակամ երևալ և հաճելի լինել նոր տնկեցին, որպեսզի այդպիսով նախ համակրությունը և ապա թե սերը գրավել կարողանա։

Ինչ տիկին Մարթային է վերաբերում, նա կրկնապատկել էր յուր հոգսն ու խնամքը երիտասարդի համար։ Ամեն դյուրություններով նրան շրջապատելուց ետ, առանձին ուշադրություն էր դարձնում նաև նրա ճաշի ու ընթրիքի վրա. համեղ խորտիկներ էր ուտեցնում, անուշեղեններով ու ըմպելիքներով էր հյուրասիրում, և նայում էր նրա վրա ոչ իբրև տնկեցի, այլ իսկական փեսայի վրա, թեպետև զգուշանում էր, որ երիտասարդը այդ չիմանա։

Վահանը տեսնում էր այդ րոլորը և զարմանում, որ ամսական մի որևէ քսանհինգ ռուբլով այդքան դյուրություններով շրջապատել են իրեն և կամա- ակամա սկսում էր խորին հարգանք ու համակրություն տածել դեպի այն հաճելի և սիրելի ընտանիքը։ Նա սրան համեմատում էր մինչև անգամ Երեմյանների ընտանիքի հետ և շատ նմանություններ էր գտնում այդ երկուսի մեջ։ Այս հանգամանքը նույնպես նպաստում էր երիտասարդին անկեղծ բարեկամությամբ կապվելու յուր տանտիրուհու և նրա աղջկա հետ և Երեմյանների սիրելի բարեկամության կարոտը մասամբ սրանց բարեկամությունից առնելու։

Այսուամենայնիվ, տիկ. Մարթայի և նրա աղջկա աչառու վարմունքը պ. Շաշյանի աչքից չփախավ։ նա տեսնում էր, թե ինչպես նրանք Սարյանին առանձին պատիվներ էին տալիս, գգվում ու փայփայում էին, մինչդեռ յուր վրա ուշադրություն անգամ չէին դարձնում, չնայելով որ բնակարանի և ուտեստի համար ինքն էլ նույնքան էր վճարում, որքան և Սարյանը։ Նա նկատում էր, որ Սարյանի օրոք կերակուրները ավելի Տամեղ, ավելի բազմատեսակ են լինում, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ քաղցր խորտիկներ են պատրաստում, մինչդեռ դրանից առաջ այդպիսի արտակարգ դեպքեր հազիվ էին պատահում։ Այս անարդարությունները Շաշյանի նախանձը և բարկությունը շարժեցին, նա մինչև անգամ որոշեց մի