Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծրագիրները խանգարե, ավելորդ չհամարեք այո մի քանի խոսքերը ասելու:

Պ. խմբագիրը ճակատը կնճռեց և գլուխը ձեռքերի վրա հենելով՝ սկսեք մտածել։ Նրան այնպես էր թվում, թե յուր առաջ դրված խնդիրը մի մեծ փիլիսոփայական խնդիր է, որը պետք է զգուշությամբ լուծեր։ Ուստի երկար մտածելուց և հարցը ամեն կողմից քննելուց ու քրքրելուց ետ, եկավ այն եզրակացության, որ արդարև Մոմճյանը արդար է նկատում, որ Սարյանին պատվելը իրեն անպատվել չի նշանակում, հետևապես տիկ. Մարթայի և նրա աղջկա վարմունքը իրեն տխրեցնելու փոխարեն պիտի ուրախացնե։

Խմբագիրը այս ճշմարտությունները հանդիսավոր եղանակով խոստովանեց Մոմճյանի առաջ։ Վերջինս այս անգամ ծիծաղը զսպեց և խորհուրդ տվավ Շաշյանին սիրալիր վարվել Սարյանի հետ. բացի այդ, պատվիրեց նրան ուշի ուշով դիտել նրա և օրիորդ Շուշանի հարաբերությունը և ամեն տեսածն ու լսածը մանրամասնաբար հաղորդել իրեն։

Մի երեկո Շաշյանը սրտատրոփ և շնչարգել ներս մտավ Մոմճյանի մոտ, գլխարկը շտապ ձգեց մահճակալի վրա և աթոռի վրա ընկնելով խիսսշտ հոգածությամբ մի հառաչանք արձակեց։

— Ինչ է պատահել,— զարմացած հարցրեց Մոմճյանը։

— Օ՛հ, տխուր, խիստ տխուր բան,— գլուլխը շարժելով շշնջաց Շաշյանը և ճակատի քրտինքը սրբեց։

— Ի՞նչ տխուր բան, հայտնեցեք էլի. դուք ինձ վախեցնում եք։

— Մեր պատվական աշխատակցին պետք է անպատճառ տեղափոխենք։

— Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել։

— Օ՜, շատ տխուր, շատ ցավալի բան։

— Բայց ասացեք վերջապես, համբերությունս հատեցրիք:

— Դուք ինձ պատվիրեցիք դիտել նրա և օր. Շուշանի հարաբերությունը, չէ՞։

— Այո', հետո՞։