Էջ:Muratsan, vol. 3.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասում վուր վուր իմ թապթը յիս մեր տանը գրեցի ու բերի։

— Դո՞ւն գրեցիր։

— Ցիս գրեցի, մաշ։

— Տո, դուն վո՞ւրդանցի գրող իս, գանա դուն գրել գիդիս սուտ ինչի՞իս խոսում:

— Գրիլ չիմ գիդի, դրուստ է, մագրամ իմ քվիր տղեն խիստ արմաղան է գրում. այ, նրան գրիլ տուի։

— Յիս էլ իմ բիձու տղին գրիլ տուի,— վրա բերավ մի ուրիշը:

— Ինձ համար էլ իմ դեյդի տղեն գրեց, — հարցրեց մի երրորդը, և այսպես շատերը:

Բարեկարգիչը տեսնելով, որ աղմուկը հետզհետե մեծանում է, բոլորին էլ լռեցրեց։ Ապա սկսեց թուղթ ներկայացնողներից մեկ-մեկ հարցնել, թե ումն է կամենում։ — Ումը ուզում իմ, այ էդ թղթի մեջը գրած է,— ասաց ծխականին մեկը։

— Ո՞ւմն ես ուզում, բերնով ասա,— նկատեց քահանան։

— Կարդա էլի, թուղթը ձեռնումդ չի՞։

— Ես կարդալ չեմ իմ անում, ասա տեսնեմ, ո ւմ անունն ես գրել տվել։

— Իմ էլ մտեմես ննգավ, տերտեր ջան։

— Ուրեմն այս թուղթը կպատռենք. հիմա նորից ասա տեսնեմ, ո՞ւմն ես կամենում, ես քեզ համար կգրեմ։— Այս ասելով քահանան պատռեց ծխականի բերած թերթիկը և նորը վերցրեց գրելու։

— Տեր֊հայր, այդ ի՞նչ եք անում,— մեջ մտավ Մոմճյանը,— ընտրությունը պետք է գաղտնի լինի և ժողովականներն էլ գաղտնի անուններ գրելով հանձնել են ձեզ. իեչու ստիպում եք նրանց ընտրելիների անունները ձեր և բոլորի առաջ նորեն արտասանելու։ Գուցե նրանք չեն կամենում, գուցե քաշվում են, մարդիկ են, միմյանց հետ գործ ունին, հաշիվ ունին. ինչո՞ւ ստիպում եք, որ մի ընտրության պատճառով նրանք միմյանց վիրավորեն, միմյանց հետ թշնամանան։

— Այ որդի, բաս չիմանանք, թե ո՞վ ում է ուզում։

— Այ, կարդացեք բերած թղթերը, էլի՞։ Դրանցով կիմանաք: