Էջ:Muratsan, vol. 3.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փոքրին, և՛ հարստին, և՛ աղքատին, և՛ խելոքին, և՛ հիմարին, միով բանիվ նրանք բոլորին, որոնք երկու աչք ունին...

— Եվ մի ստամոքս, պ. Մոմճյան,— սրախոսեց օր. Քանարյանը:

— Այո, և մի ստամոքս։ Ստամոքսը, օրիորդ, մեծ դեր է խաղում կուսակցության մեջ, այդ պետք է իմանաք:

— ճիշտ է, պ. Մոմճյան, շանը որ մի անգամ հաց ես տալիս, դռնիցդ չի հեռանում,— հաստատեց ուսանող Հակոբյանը։

— Այդպես է, բայց մենք շարունակենք:

«3-րդ հոդված. Փնջիկի կուսակցությունը զորեղացնելու համար մեր ամենամեծ ուշադրությունը դարձնում ենք տգետ և աղքատ դասակարգի վրա որը կազմված է արհեստավորներից, բանվորներից, անգործ ու անպաշտոն մ արդիկներից և որը սովորական անունով կոչվում է ամբոխ»։

«4-րդ հոդված. Ամբոխի մեջ գործելու համար ընտրում ենք Ժիր ու գործունյա երիտասարդներ և օրիորդներ մեր հավատարիմներից ու մտերիմներից և, նշանակելով նրանց այս և այն շրջանի վրա, տալիս ենք նրանց նաև խոսելու, համոզելու և գործելու որոշ ծրագիրներ»

«5-րդ հոդված. Ամբոխի մեջ գործողը պետք է խտրություն չդնե ոչ անձի, ոչ տեղի և ոչ հանգամանքի մեջ։ Նա ամենքին պիտի մոտենա, ամեն տեղ պիտի մտնե, ամեն հանգամանքներում պիտի գործե։ Նա աղքատի սեղանին պիտի ընկերանա, արհեստավորի վիճակով պիտի հետաքրքրվի, բանվորի կրած նեղություններին պիտի վշտակցե, և նույնիսկ սրիկաների անբարոյական գործերին պիտի մասնակցեմ...»։

— Այդ ի՞նչ եք ասում, պ. Մոմճյան,— տեղից վեր թռչելով բացականչեց Սարյանը և մի զարմացած հայացք ձգեց Մոմճյանի վրա:

Ժողովականները, որ ուշադրությամբ չէին լսում «հրահանգի» ընթերցումը, կամ եթե լսում էին՝ շատ բան չէին հասկանում, Սարյանի բացականչության վրա ականջները սրելով՝ սպասեցին Մոմճյանի բացատրությանը։ Բայց վերջինս ավելորդ համարեց որևէ բացատրություն տալ, վախենալով, թե մի գուցե Սարյանը զորեղ կերպով ընդդիմախոսե