Էջ:Muratsan, vol. 3.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պատրաստվում եք թրաշվելու և թե՛ նրան շոյելու համար հարցնում եք թե' «ի՞նչ նորություն գիտես, ուստա՛ Պեպան»

Նա ծանր ու բարակ, մի կողմից սապոնի փրփուրը երեսղ քսելով, մյուս կողմից ածելին սրելով՝ պատմություններ է անում։ Պատահում է երբեմն, որ երեսիդ կեսը թրաշած՝ մյուս կեսր թողնում է և ածելին հեռու բռնած հետաքրքիր նորություններ է հայտնում։ Ուզեք, չուզեք պիտի լսեք, որովհետև ոչ կարող եք վեր կենալ, ոչ կարող եք բարկանալ: Ահա՛, եթե այդ սափրիչը մեր մտերիմը լինի, նա ձեզ կասե, կհայտնե ա՛յն, ինչ որ ես չեմ կարող ասել ու հայտնել, և դուք նրան մի չեզոք մարդ համարելով՝ նրանից լսածները ավելի սիրով կնդունեք:

— Ներեցեք, պ. Մոմճյան. չեմ կարող ինձ զսպել, գեղեցիկ և հրաշալի միտք հայտնեցիք,— բացականչեց Շաշյանը:

— Իսկ լվացարարնե՞րը, ինչ պիտի անեն, նրանք հո տանտիկինների կամ տանտերերի հետ չե՞ն խոսում,— հարցըրեց օր. Բարյանը։

— Նրանք էլ աղախինների, ծառաների և խոհարարների հետ կխոսեն։ Չէ՞ որ այդ վերջիններն էլ իրենց աշխարհն ունին և ամբոխի մեջ պատվավոր տեղ են բռնում։

— Իրավունք ունիք, իրավունք ունիք, շարունակեցեք.— խորհուրդ տվավ խմբագիրը։

Մոմճյանր շարունակեց։

«7-րդ հոդված. Պետք է պատրաստել այսպես անվանյալ «աղմկարարների խումբ», որը կազմված կլինի հայտնի շատախոսներից, շաղակրատներից, սոփեստներից, բամբասողներից, զրպարտողներից և, նամանավանդ, աներկյուղ ու համարձակ անվանարկողներից։ Այս խմբին կաջակցեն նաև անգործ պտտվող շրջմոլիկները, որոնց ցույց տված ծառայությունը միշտ շահավոր է լինում»։

Այս միջոցին Սարյանը մի անհանգիստ շարժում արավ։ Նա ցանկանում էր հարցնել Մոմճյանին թե՝ արդյո՛ք կատակ է անում, թե՛ իրոք այդ խոսքերը գրել է յուր հրահանգի մեջ։ Բայց հիշելով, որ մի փոքր առաջ յուր այդպիսի միջամտության պատճառով նա լռեցրեց իրեն, այլևս ձայն չհանեց։