Էջ:Muratsan, vol. 3.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այնպիսի հասարակության, ուր Մոմճյանի նմանները բազմաթիվ են «և յուրաքանչյուր ցանկացող՝ մինին յուր համար Մենտոր, մյուսին՝ առաջնորդ կարող է ընտրել։ Մենք, դժբախտաբար, մի հատ ունեինք այդպիսին՝ նրանից էլ զրկեցիք մեզ։

Բայց «Չիք չարիք՝ առանց բարեաց»,— ասում է առածը։ Ձեր անջատումը մի այնպիսի հանգամանք առաջ բերավ, որը թե՛ մեր մենավոր կյանքի մեջ հետաքրքրական փոփոխություն մտցրեց և թե իմ անձնական հառաջադիմությանը որոշ օգուտ պիտի բերե։ Այդ ա՛յն է, որ ես, վերջապես, ընդունեցի տեղվույս օրիորդական դպրոցի հոգաբարձության հրավերը, նույն դպրոցում հայոց լեզու դասախոսելու։ Ինչպես գիտեք, այդ հրավերը մի քանի անգամ արդեն արել էին ինձ, բայց ամեն անգամ էլ դժվարացել էի ընդունելու՝ վստահ չլինելով իմ ուժերի վրա։ Չնայելով, որ Դուք իրավացի կերպով նախատում էիք իմ երկչոտությունը և ստիպում ինձ աշխատել հեռացնել ինձանից այս անվստահության հոգին, ասելով, որ նա ապագայում շատ կարող է վնասել ինձ, այսուամենայնիվ, ես սիրտ չէի անում։ Բայց հենց որ Դուք հեռացաք, հենց որ միայնությունը պաշարեց ինձ, ես այդ հրավերը ընդունեցի։ Այս համարձակ քայլը անել տվավ ինձ Ձեր առաջին նամակը։ Երբ իմացա, որ Դուք արդեն «Փնջիկ»-ի խմբագրության մեջ գլխավոր աշխատակցի և քարտուղարի պաշտոն եք ստանձնել՝ «ես ինչո՞ւ չգործեմ, ես ինչո՞ւ ուժերս չփորձեմ» — մտածեցի ինքս ինձ և ոգի առի։ Երկու օրից ետ արդեն վարժուհու պաշտոնում էի։

Այս նոր պարապմունքս հոգեկան զվարճություն և սրտի անդորրություն է պատճառում ինձ։ Մանավանդ երբ տեսնում եմ, որ ուժերս բավականանում են ոչ միայն ստանձնածս պաշտոնը արժանավորապես վարելուն, այլև պաշտոնակիցներիս օգնելուն։ Մայրս նույնպես ուրախ է, որ ես վարժուհի եմ արդեն, որովհետև իմ այդ կոչումը՝ յուր մայրական ազնիվ փառասիրությունը գգվելուց զատ, այն օգուտն էլ ունի, որ շատ անգամ դպրոցից նորանոր տեղեկություններ եմ բերում իրեն, ուսուցչական կամ հոգաբարձուական նորությունների պատմություններն եմ անում և այդպիսով յուր մենավոր կյանքի