Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իզուր եմ մաքառում իմ խղճի և նախազգաըման դեմ, որ ես, արդարև, չեմ կարող ապրել ու գործել ձեզ հետ, որովհետև ես ազնվության, անկեղծության և ճշմարտության սիրահարն եմ, իսկ դուք՝ ստության, խարդախության և անիրավության...

— Պարո՛ն Սարյան, բավական է վերջապես, դու փորձության եք ենթարկում իմ հարաբերությունը... ես կարող եմ ինձ մոռանալ,— որոտալով բացականչեց Մոմճյանր և բռունցքով զարկեց սեղանին, որի կողքին կանգնած էր ինքը։

— Լավ կանեք, որ ձեզ չմոռանաք, հակառակ դեպքում ինքս կհիշեցնեմ ձեզ ձեր գոյությունը,— սառնասրտությամբ, բայց, սպառնացող ձայնով պատասխանեց Սարյանը.— ես, պարոն, իմ ասելիքը արդեն ասել եմ։ Մնում է խոստովանել ձեզ մի գաղտնիք, որը կարող է արդարացնել իմ ձեզ արած նկատողությունների խստությունը. այդ ա՛յն է, պարոն, որ ես երեկ կանգնած էի ձեր նախասենյակում և լսում էի այն անկեղծ խոստովանությունները, որ դուք իմ վերաբերմամբ անում էիք տիկին Մարթային՝ համեմելով նրանց մտերմական կատակներով...

— Դո՞ւք, իմ նախասենյակում, ի՞նչ իրավունքով...

— Ես էլ եկել էի բացատրություն պահանջելու ա՛յն ինտրիզայի մասին, որը սարքել էիք իմ դեմ, և որի վերջաբանը այսօր Մովսիսյանի հետ ավարտեցինք։

— Այդ ցածություն, այդ ստորություն է...— բարկությունից կարմրելով և խաժակ աչքերը յուղոտ կապիճների մեջ սպառնալից ձևով շրջելով բացականչեց Մոմճյանը։

— Ձեր ինձ քարոզած հարյուր ցածություններից մեկը միայն գործ գրի և այն, ոչ թե ուրիշին վնասելու, այլ ինձ վնասից ու վտանգից ազատելու համար և, տեսնում եք, ձեզ գրգռում է իմ վարմունքը։ Հապա ի՞նշ կանեիք, եթե մնացյալ իննսունինը ցածություններն էլ գործ դնեին ձեր դեմ... Այս փոքրիկ փաստը թող համոզե ձեզ, որ դուք անիրավության ճանապարհով եք առաջ գնում և որ ձեր ու ձեզ հետևողների վախճանը կորստյան անդունդն է:

Այս միջոցին սենյակի դուռը բացվեցավ և տիկին Մարթան գլուխը դռան միջից հանելով ճչաց.