Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

՛ձրի գինի են խմում, և մի֊մի անգամ էլ ինձանից պապիրոսի փող են ստանում։

— Իսկ Մոմճյանը ի՞նչ օգուտ ունի ձեզանից, որ այս տեսակ լավություններ է անում ձեզ։

— Ոչինչ։

— Անկարեկլի է. նա չի կարող առանց մի որոշ օգտի կամ նպատակի բարիք անել ուրիշին:

— Հավատացեք, որ ոչինչ։ Միայն թե երբեմն֊երբեմն գալիս է այստեղ և մեր գործակալների բերած մարդկանց հետ Նստում բաներ է խոսում, քարոզում, սովորեցնում...

— Ի՞նչ է խոսում։

— Ի՞նչ գիտեմ, ես հոուշադրություն չեմ դարձնում։ Մի֊մի խոսքեր ականջովս ընկնում են. կարծեմ ազգի, ուսումնարանի կամ եկեղեցու մասին է խոսում։ Չգիտես, կարելի է լութերական է, ու լութերականություն է սովորեցնում. ես այդ բաներումը չեմ խառնվում։

— Հը՛, հիմա հասկանում եմ,— ասաց Սարյանը, և ապա ինքն իրեն մտածեց. «Այդ մարդը, ուրեմն, սիստեմատիկաբար գործում է ամբոխի մեջ և յուր ծրագիրը առաջ է տանում... Ես կարծում էի, թե միայն թեյարաններումն է պտտում, բայց այժմ երևում է, որ գինետներն էլ է հաճախում, ճաշարանների հետ էլ գործ ունի, միով բանիվ սարդի ոստայնը ամեն անկյունների վրա տարածվում է...»։

— Այդպե՛ս, հա՞. ուրեմն Մոմճյանը ձեր երախտավորն է, դրա համար չեք ուզում խոսքիցն անց կենալ,— դարձավ նորեն Վահանը խոսակցին։

— Երախտավոր ինչո՞ւ է լինում, բարեկամ է, ասացի, չեմ ուզում թշնամացնել։

— ճիշտն ասած, ես էլ չեմ կամենում, որ նա իմ պատճառով թշնամանա ձեզ հետ. չարասիրտ ու չարագործ մարդ է։ Ով գիտե, ի՞նչ վնաս կարող է հասցնել։ Ինձ որ այդպես հալածում է, քանի որ լավությունից զատ ոչ մի չարություն չեմ արել նրան, ձեզ հո ավելի կհալածե՝ մտածելով, որ մեծ երախտիք ունի ձեզ վրա...

— Ես էլ աչդ եմ ասում է. ա՛յ, ինքդ էլ լավ հասկանում ես։