Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես էին վերաբերվում դեպի հասարակական բախտը՝ լավագույնները առևտրականներից. իսկ վատթարագույնները այդ բախտով հետաքրքրվիլը արդեն հանցանք էին համարում։

Ինչ սրանց ստորադրյալներին էր վերաբերում, առևտրական աշխարհի այդ շարժուն, եռանդոտ և կենդանությամբ լի դասակարգին, դրանք նույնպես գրավիչ ու սիրելի կողմեր չունեին։ Այդ երիտասարդ մարդիկ, արդարև, շատ կետերում զանազանվում էին գործատեր վաճառականից, նրանք ավելի դյուրազգաց, կարեկցող և բարիք գործելու դյուրապատրաստ էին, բայց այս առավելությունը իսկապես մի թերություն Էր նրանց համար, որովհետև առաջ էր գալիս ոչ թե գիտակցության զորությունից, այլ բնավորության թուլությունից, Իսկ այդ թուլությունը նկատվում էր նրանց ամեն մի քայլափոխում:

Այդ երիտասարդները արտաքուստ ուրիշ մարդ էին ներկայանում, նեկրքուստ, ուրիշ։ Նրանք հլու և հնազանդ էին գործատիրոջ, ինչպես խոհեմ որդիները իրենց հորը․նրա պատվերները կատարում էին խոնարհ պատրաստակամությամբ. նրա անիրավ պահանջների դեմ չէին տրտնջում։ Համեստության մի վարագույրը ծածկում էր նրանց դեմքը․ կանգնելով ու քայլելու մեջ անգամ պարկեշտություն էին ցույց տալիս։ Իսկ ուտելու և հագնելու մեջ այնքան չափավոր ու խնայող էին, որ շատ անգամ գործատերը գորովվում էր նրանց զրկանքները տեսնելով... Այս բոլորը, սակայն, արտաքին կողմն էր։ Հետաքրքիր ներքինը միայն իրենց և մտերիմ ընկերակիցներին էր հայտնի։ Այդ ներքինը ճանաչելու համար պետք էր նրանց ընկերանալ, որովհետև միայն այդ ընկերության մեջ էին մերկացնում նրանք արտաքինը և ապրում ու գործում իսկական կերպարանքով։

Այդ ընկերության մեջ պարկեշտ ու ամոթխած երիտասարդը դառնում էր հանդուգն ու համարձակ արարած․ ծառայության լուծի առաջ խոնարհող գլուխը հրամայում էր իբրև ազատ իշխան․ համեստ ժպտողը ծաղրում էր լրբաբար․ գործատիրոջ անարդար պահանջները անտրտունջ կատարողը