Էջ:Muratsan, vol. 3.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ե

Մի ուրիշ դասակարգ

Հետևյալ առավոտ Վահանը սաստիկ հուսահատության մեջ էր։ Նրան թվում էր, թե մեծ հանցանք կամ ոճիր է գործել՝ մասնակցելով անբարոյական երիտասարդների ընթրիքին։ Նա իրեն նախատում ու անիծում էր՝ չկարողանալով զգայուն խիղճը հանգստացնել։ Որքան էլ այնուհետև հեռու պահեր իրեն այս տեսակ շրջաններից, այնուամենայնիվ, այս միակ դեպքը բավական էր արդեն, որ նա այլևս չկարողանար ազատ ճակատով պարծենալ թե՝ ինքը երբեք չէ մտել անպատիվ շրջաններ, կամ չէ ընկերացել անբարոյական մարդկանց։ Այս միտքը տանջում էր ազնվասիրտ երիտասարդին, մանավանդ, երբ հիշում էր յուր անմեղ ու անարատ Աշխենին, որին սիրում էր այնքան ջերմությամբ և որին պարտավոր էր նվիրվել անբիծ ու առաքինի կյանքով։ Նա զգում էր, որ այլևս արժանի չէ անմեղ ժողովրդի սիրույն, որովհետև ինքը դավաճանել է արդեն այդ սերը՝ խանդավառ հայացք ձգելով հաճության մի աղջկա աչքերին... Իսկ Սիրո Վարդապետը ինքն էր որոշել թե՝ այդ հայացքը արդեն բավական է, որ մարդ շնացող համարվի...

Բացի ներքին աշխարհի հետ ունեցած կռիվը։ Վահանը արտաքին աշխարհին էլ հաշիվ ուներ տալու։ Նա մտածում էր, որ այս դեպքը գաղտնի չի մնալ Թորոսյանից, որ այնտեղ գտնվող երիտասարդներից մեկը անշուշտ կհաղորդե նրան գիշերային զվարճության մանրամասնությունները և այդ նորությունը բավական կշինի արդեն, որ Թորոսյանը նայե յուր վրա իբրև մի փչացած մարդու վրա, կամ առաջարկե նրան հեռանալ յուր գործից։

Իսկ թե ոչ ոք այդ մասին չխոսի նրա հետ, այսուամենայնիվ, ինքը, կրկնակի հանցանք գործած չլինելու համար պարտավոր է հայտնել Թորոսյանին եղելությունը ե հասկացնել նրան, թե այն մարդը, որին դու միամտաբար վստահացել ես քո գանձը և պատիվը և որին ամենից ազնիվ և առաքինի մարդն ես համարում, ոչ այլ ինչ է, եթե ոչ անբարոյական,