Էջ:Muratsan, vol. 3.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որովհետև ստորագրություն չկրող հոդվածի վրա կասկածով ու թերահավատությամբ են նայում։— Զեր առաջ բերած փաստերը,— ասում էր նա, — կարող են ինքնահնար զրպարտոություն համարել և առևտրականները ուշադրություն չեն դարձնիլ այդ հոդվածի վրա, եթե տեսնեն, որ իրենց դեմ հարձակվողը երկչոտությամբ ծածկում է յուր անունը։ Մեզ համար անհրաժեշտ է դուրս գալ կռվի դաշտը աներկյուղ սրտով և բաց ճակատով, որպեսզի եթե այդ կռվի մեջ ընկնելու էլ լինինք, աշխարհը իմանա, որ ազնիվ գործ պաշտպանելու համար ընկանք, իսկ եթե հաղթենք և մեր սկսածը հաջողությամբ պսակենք, հաղթության դափնին միայն մերը կլինի։

Նադիրյանի պատճառաբանությունը Սարյանը բանավոր էր գտնում։ թացի այդ, մի գաղտնի պատճառ էլ կար, որ ստիպում էր նրան համակերպել Նադիրյանի առաջարկության. այդ այն էր, որ Վահանը ցանկանում էր կողմնակի ճանապարհով հասկացնել օրիորդ Աշխենին, որ ինքը դեռ չէ դադարել ազնիվ մտքերով և իդեալներով ոգևորվելուց, որ ինքը դեռ գործում է հասարակության համար և հավատարիմ է յուր ուխտին։ Օրիորդը տեսնելով նրա ստորագրությունը այն գեղեցիկ և համարձակախոս հոդվածի տակ, որը լույս տեսած կլինի «Մանգաղ» հանրածանոթ թերթում, թե' կուրախանա՝ տեսնելով, որ յուր սիրած երիտասարդը այդպիսի լուրջ նշանավոր խնդիր է հրապարակ հանում և թե' կհամոզվի, որ իզուր է յուր խորհրդավոր ակնարկություններով հանդիմանել նրան։

Այսպես դատելով, Վահանը ստորագրեց յուր հոդվածը և տվավ Նադիրյանին: Վերջինս առանց ուշանալու ներկայացավ «Մանգաղ»-ի պարոն խմբագրին և հանձներ նրան այդ հոդվածը, ծանոթացնելով նրան նաև ծրագրի հետ, որը կազմել էին իրենք` գործակատարների աննախանձելի դրությունը բարվոքելու համար։

Պարոն խմբագիրը հոդվածը կարդաց, հավանեց, համակրեց հարուցանելի խնդրին և խոստացավ հոդվածը հրատարակված համարում նաև մի առաջնորդող նվիրել այդ հարցին։

Երկու երիտասարդներն անհամբերությամբ սպասում էին այն օրվան, երբ լույս պիտի տեսներ հոդվածը։ Նրանք