Էջ:Muratsan, vol. 3.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՎԱՃԻՌԸ

Սարյանի հոդվածը գրգռել էր նաև ուրիշ վաճառականներին։ Նրանցից գլխավորները հավաքվելով առևտրականներից մեկի մոտ՝ խորհուրդ էին անում, թե ի՞նչ ձևով պատժեն հոդվածագիր գործակատարին, կամ ի՞նչ պատասխան գրենիրենց դեմ հրատարակած անբաստանության:

Այդ ժողովին հրավիրվեցավ նաև պարոն Թոոոսյանը՝ յուր գրասենյակը գնալուց առաջ։ Վերջինս, չնայելով յուր հուզված տրամադրության, մտավ ժողով արտաքին հանգստությամբ և սովորական ժպիտով ողջունեց յուր դասակիցներին։

— Այս ի՞նչ արշավանք եք սկսել մեր դեմ. ինչո՞վ ենք ձեր առաջ մեղավոր,— ժպտալով հարցրեց Թորոսյանին առողջակազմ և հաստամարմին առևտրականներից մեկը, որ եղածների մեջ ամենից հարուստն էր և որը, երևի այդ պատճառով, նախագահի դեր էր կամենում կատարել։

— Ի՞նչ է պատահել, ինչի մասին է ձեր խոսքը,— նույնպես ժպտալով հարցրեց Թորոսյանը և աթոռը վերցնելով նստեց նախագահի կողքին։

— Ինչո՞ւ այդ ձևով եք խոսում․ պարոն Թորոսյանը հո չէ՞ հոդված գրողը,— դարձավ նախագահին մի ուրիշ վաճառական, որ եղածների մեջ ամենից նիհարն էր և ընթացիկ հաշվով փող էր պարտ Թորոսյանին։