Էջ:Muratsan, vol. 3.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ինչի՞ն են ծանոթ, որ ինչ կարողանան գրել մեր մասին։ Այդ տեսակ ծառայողները վաճառականության համար միշտ ցեցեր են եղել և ցեցեր էլ կմնան: Նրանց չեք կարող գոհացնեի ո՛չ սիրելով, ո՛չ նվերներ տալով, ո՛չ մեծ ռոճիկներ հատկացանելով, որովհետև ուսումնարանից արդեն սովորեցրել են իրենց ատել մեր արհեստը, չնայելով, որ թե եկեղեցի, թե՜ ուսուՆարան և թե՝ ազգ ու ազգանդան պահողը մենք ենք։

— Ուրեմն ի՞նչ ձևով սկսենք գործելհարցրեց նախագահը։

— Ձև, բան հարկավոր չէ. ուղղակի պետք է վռնդել պաշտոնից նրանց, որոնց տեսնում ենք, որ արդեն հարաբերումթյուն ունին խմբագիրների հետ. հետո նրանց, որոնք առաջինների օրինակին կհետևեն. այսպես՝ երրորդին, չորրորդին, մինչև որ բոլոր ցեցերը մեկ֊մեկ դուրս կգնան, և մեր շուրջը կմաքրվի հիշածս կեղտերից։ Այս բանը որքան շուտ կատարվի, այնքան օգուտ է մեզ, որովհետև մեր լավ ծառայողները, գոնե, չեն վարակվիլ վատերից։

— Ես իմ հաշվապահին չեմ հեռացնիլ, թեկուզ Պոչյանը ամեն օր իմ մասին զրպարտություններ գրե,— խոսեց հաստատամիտ Սարյանը և նստած աթոռից վեր կենալով նստեց մի ուրիշի վրա, աշխատելով խույս տալ նախագահի հայացքից:

— Այդպես էլ ես կարող եմ խոսել. այն ժամանակ ո՞ւր կմնա պատվի վերականգնումը,—նկատեց Թորոսյանը։

— Ի՞նչ անեմ. իմ հաշվապահը ոչնչում խառը չէ։ — Դուք այդ չեք կարող հաստատել։

— Կհաստատեմ։ — Չեք հաստատիլ:

— Ասում եմ կհաստատեմ. ուզո՞ւմ եք երդվեմ։

— Ի սեր աստուծո, Օսիֆ Յակուլիչ, մի՛ երդվեք. ես կհաստատեմ, որ խառն է,— մեջ մտավ «ինտելիգենտ» վաճառականը, որը խիստ վիրավորվել էր հագուստ փոխելու մասին Սոլարյանի արած նկատողությունից,— իմ գործակատարին նա տվել է կարդալու մի գրվածք, որը սա չկարողանալով պահել յուր մոտ, հանձնել է կնոջս։ Այդ գրվածքից երևում է, որ