հետև այդ կարող է խանգարել իրենց գազանի նպատակը, որ էր՝ հայոց դպրոցի հոգաբարձության համար պատրաստել մի սյուրպրիզ. և սյուրպրիզը պետք է լիներ 3—4 հազարից բաղկացած մի գումար, որը նրանք կամենում էին հավաքել վաճառական հայերից դպրոցի օգտին։ Եվ ահա՝, կանխավ որոշված պայմանի համաձայն, խումբի անդամները բաժանվում են զանազան կողմեր և նրանցից յուրաքանչյուրը մտնում է մի առևտրականի խանութ։
Հեշտ է երևակայել, թե ի՞նչ ճառեր էին խոսում մեր առաքյալները հայոց շուկայում։ Նրանցից յուրաքանչյուրին պատիվ ունի լսելու հազիվ «գրի սևն ու սպիտակը ջոկող» մի խանութպան և ի՞նչ նորություններ չէ լսում։
Իհարկե, նրան դեռ անհայտ է այցելուի բուն նպատակը, որ է՝ համաձայն խմբի որոշման՝ ջերմացնել յուր սիրտը դեպի դպրոցը և մի օժանդակություն ստանալ իրենից։ Բայց որքան մեծ էր չինում մեր առաքյալների զարմանքը, երբ նրանք տեսնում էին, թե իրենց ճառերը բնավ չէին ջերմացնում խանութպանների ո՛չ սիրտը և ո՛չ հոգին, այլ միայն շարժում էին ոմանց ծիծաղը, ոմանց անօգուտ հետքրքրությունը, իսկ շատերի զայրույթն ու դժգոհությունը։
Այսպես, օրինակ, մինը յուր այցելուին համբերությամբ լսելուց հետո գլուխը շարժում և ասում էր. «Շատ լավ ես ասում, որդի. դպրոցին որ օգնենք, չավ կլինի, բայց փող ո՞վ ունի, դու գտիր՝ ես առնեմ տամ»։
Մի երկրորդը թե՝ «քեզ շատ պատվեցի, որ մինչև վերջը լսեցի, թե չէ շատ խոսող ու ապրանք չառնող մարդկանց ուրենք դուրս ենք անում»։
Մի երրորդը շատ հավանելով ճառախոսի առաջարկությունը, մեծ մուննաթով մեկ ռուբլի է ստորագրում։ Նրա հարևանը յուր եռանդն արդեն քառապատկելով 25 կոպեկ է նվիրում։ Մի ուրիշը շատ մեծ գաղտնիք նշմարելով յուր հետ խոսակցողի առաջարկության մեջ, հետաքրքրվում է իմանալ, թե ո՞վ է ղրկել նրան յուր մոտ, արդյոք սրբազա՞նը, տեսո՞ւչը, հոգաբարձունե՞րը, թե՞ ավագ եկեղեցու երեցփոխը։ Եվ երբ տեսնում է թե ո՛չ մեկն է և ո՛չ մյուսը, խոստությամբ