Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օրինակ, ա՛յն բարենպատակ հաստատությունները, որպիսիք են հիվանդանոցը, աղքատանոցը, որբանոցը...

— Դրանք արդեն քաղաքի ընդհանուր բնակիչներին վերաբերյալ բաներ են,— ընդհատեց տիկին Գորհարը երիտասարդին,— դուք ձեր ազգակից հայերի մասին խոսեցիք: Թեպետ ես համոզված եմ նույնիսկ այդ հաստատություններն իրենց գոյությամբ պարտական են գլխավորապես իմ ազգակիցներին, որովհետև բնակիչների մեծամասնությունը նրանք են կազմում. այսուամենայնիվ, եթե նույնիսկ այդ ժխտենք, դարձյալ նրանք առանձին իրենց համար այնքան լավ գործեր ունեն կատարած, այնքան բարենպատակ հաստատություններ ունեին հիմնած, որոնք թվելն արդեն բավական է թիֆլիսեցի հայի մեծագործությունն ապացուցելու համար:

Հապա, ասացեք, մեր հայաբնակ կենտրոններից ո՞րն ունի Թիֆլիսի չափ ծաղկած դպրոցներ: Միմիայն նրա Ներսիսյան թեմական դպրանոցը տարեկան վաթսուն հազար ռուբլի ծաղք է անում և գրեթե ամբողջ նահանգի արժանավոր քահանաները և ուսուցիչներ է մատակարարում: Գայանյան և Հովնանյան միջնակարգ դպրոցները նույն չափով վարժուհիներ են տալիս ացգին: Դրանց հետ միասին զույգ Մարիամյան-Շուշանիկյան, Զրկինենց, Ջգրաշենի, Շամքոռեցվոց, Էջմիածնեցվոց, Աստվածածին և այլն բազմաթիվ թո՛ տղայոց և թո՛ օրիորդոց դպրոցները, որոնց անունները չեմ հիշում, բայց որոնց մասին միշտ կարդում եմ լրագիրներում և որոնք հազարավոր հայ մանուկներ են կրթում ու դաստիրակում, դրանք բոլորը չէ՞ որ թիֆլիսեցի հայի լուսավոր մեծագործության սահմանն են որոշում:

Իսկ նարնց հռչակավոր Կովկասյան Բարեգործական, Կանանց Բարեգործական, Գրքերի հրատարակության և այն ընկերությունները. դրանց մասին արդեն չեմ խոսում, բայց գիտե՞ք, թե ի՜նչ հաստատություններ են դրանք. ի՜նչ մեծ գործեր են կատարում... Ինչպիսի՜ բարեգործություններ են անում. որքա՜ն դպրոցներ են պահում, որքա՜ն ուսանողների են օգնում... Եվ, վերջապես, դուք մի երևակայեցեք դրանց ժողովները, այդ ժողովների ճառախոսները,