սրակրունկ կոշիկները հագած, արխալուղների կրծկապը ետ ծալած, թեվքերնին սոթտած, տարօրինակ բարբառով ու շարժվածքով ճայերի, որոնք խանութների առաջ նստած դհոլ ու զուռնայով քեֆ էին անում, այսինքն քիչ ուտում, շատ խմում և շա՛րունակ պարում էին։
Վահանն արդեն հետաքրքրությամբ դիտում էր քեֆ անողների պարը, երբ շիր շիաջ-Մանասը մոտենալով նրան ասաց․
— Հիշո՞ւմ ես, որ քեզ ասացի, թե թիֆլիսեցիք ուրախ մարդիկ են։
— Հիշում եմ,— պատասխանեց երիտասարդը։
— Ուրեմն սուտ չե՞մ ասել։
— Այդ մեկը ճիշտ ես ասել։
— Հապա ո՛րը չեմ ճիշտ ասել։
— Ա՛յն, որ ասացիր թե՝ Քռից մարդ կուլ տվող ձկներ պիտի դուրս գան, բայց դուրս չեկան,— ծիծաղելով նկատեց երիտասարդը։
— Սպասիր, բարեկամ, սպասիր. այդ ձկներն էլ դուրս կգան, միայն թե Թիֆլիսի միջից անցնող Ոռից և ոչ ուրիշ տեղից,— խորհրդավոր ձևով գլուխը շարժելով խոսեց շիրաջը։
— Սրանք այն ձկներից չե՞ն,— ծիծաղելով մատնացույց արավ Վահանը քեֆ անողների վրա:
— Ափսոս չե՞ն, ի՞նչ ես ասում, դրանք Թիֆլիսի ծաղիկներն են, դարդիմանդ» տղերք են,— նկատեց շիրաջը, և դեռ խոսքը չէր ավարտել, որ քեֆ անոդներից մի երկուսը տեսնելով նրանց՝ «օ՜, օ՜ , Մանասը բարով, Մանասը բարով» բացականչեցին և վազելով եկան նրան հրավիրելու։ Չնայելով որ շիրաջը շատ ընդդիմացավ, բայց քեֆ անողները թե՛ նրան և թե՛ ընկերոջը զոռով քարշ տվին իրենց մոտ։
Շիրաջը իբրև գինեվաճառ, ի պաշտոնե ստիպված էր մի քանի բաժակ միմյանց վրա դատարկելու, բայց Վահանը հազիվ մեկը կիսեց։ Երբ նրանք վերադարձան՝ ընկերներն արդեն ֆուրգոնում շարված սպասում էին իրենց։ Ուղևորվելուց առաջ երիտասարդ Սարյանն անհրաժեշտ